Իսրայելում գործող «Նոյան Տապան» մշակույթի և կրթության հայկական կենտրոնի նախագահ Դ.Գ.-ն ահազանգել է, որ քաղաքական ակտիվիստ Վ․ Պ․ տվյալներով անձը «Տելեգրամ»-ում հրապարակված տեսանյութում կոչ է արել հրեա ժողովրդի ֆիզիկական բնաջնջման վերաբերյալ:
Մեր տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ստացվել է Իսրայելում գործող «Նոյան Տապան» մշակույթի և կրթության հայկական կենտրոնի նախագահի նամակը։
Նամակի ստացումից հետո իրականացվել են ստուգողական գործողությունների, ինչի արդյունքում YouTube-ում Վ․ Պ. անվանմամբ հայտնաբերվել է տեսահոլովակ, որը պարունակում է ՀՀ քր. օր. 329-րդ հոդվածով նախատեսված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու առերևույթ հանցագործության հատկանիշներ:
Հաղորդումն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցի որոշման համար։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ