Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսլան Ասլիկյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռուդոլֆ Գարբոյանը՝ արծաթե մեդալակիր

Նոյեմբեր 19,2023 20:46

Հայաստանի մինչեւ 22 տարեկան բռնցքամարտիկներն ավարտեցին մրցելույթները այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունում։

Ռուսլան Ասլիկյանը վճռորոշ մենամարտում հաջողության մասին անգամ մտածելու ոչ մի շանս չտվեց ադրբեջանցի Ազրակ Բաբիրովին՝ երեք ռաունդ անընդմեջ ճնշելով մրցակցին։ Մեր մարզիկի առավելությունն այնքան ակնհայտ էր, որ մինչեւ հաղորդավար-մրցավարն ի նշան անվիճելի հաղթանակի կհայտարարեր հայ բռնցքամարտիկի անունը, մեր մարզիչներն արդեն շնորհավորում էին միմյանց և Ռուսլանին։

 

Ափսոս, ավելի վաղ մրցակցի նկատմամբ առավելության հասնելուն մի փոքր չբավարարեց 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանին, որը բավարարվեց արծաթե մեդալով։

Հայաստանը Մ 22 Եվրոպայի առաջնությունում վաստակեց 2 ոսկի, 1 արծաթ եւ 3 բրոնզ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930