Գվադալահարայում (Մեքսիկա) ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չորրորդ մրցումային օրը հայաստանցի 73 կգ քաշային Մարտին Պողոսյանը բավարարվեց միայն հրում վարժության բրոնզե մեդալով։
Մեր 18-ամյա ծանրորդը պոկում վարժությունում 135 կգ-ով յոթերորդն էր, հրումում 171-ով՝ երրորդը։ Մարտինը երկամարտում 306 կիլոգրամով պայքարն ավարտեց հինգերորդ տեղում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ