Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը Բուդվա քաղաքում այսօր ավարտվող մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակչում համառ պայքարում ցույց տվեց հաղթանակի հասնելու մեծ կամք։
Առաջին մրցափուլը զիջելուց հետո Էլիդան նախ կարողացավ հավասարեցնել մարտը, ապա նաեւ առավելություն ստանալ Ռումինիան ներկայացնող Անդրեա Մարինի նկատմամբ ու հաղթեց 3։2 հաշվով։
Էլիդա Քոչարյանը նվաճեց այս տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ