Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում այսօր ավարտվում է մինչեւ 22 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունը։
Հայ մարզասերների համար հետաքրքիր մենամարտեր են սպասվում հատկապես տղաների պայքարում, քանի որ եզրափակիչներում մեր տղաներին բաժին են ընկել ադրբեջանցիները։ 51 կգ քաշային կարգում Ռուդոլֆ Գարբոյանի մրցակիցը Նիյոտ Հուսեյնովն է, իսկ 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանի դեմ դուրս է գալու Ազրակ Բաբիրովը։
Մեր աղջիկների հավաքականի անդամ Էլիդա Քոչարյանը չեմպիոնի կոչումը վիճարկելու է Ռումինիայի ներկայացուցիչ Անդրեա Մարտինի հետ։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ