16 օտարերկրացի խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալվել և համապատասխան փաստաթղթերով ներկայացվել են քննչական մարմին, եւս 16-ը հասարակական վայրում ոգելից խմիչքի ազդեցության տակ երևալու հիմքով ձերբակալվել, բերվել են բաժին և ազատ են արձակվել: Այս մասին Aravot.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվականից: Օտարերկրացիները եղել են Ուելսի ֆուտբոլային թիմի երկրպագուներ:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Ուելսի ֆուտբոլային թիմի բազմաթիվ երկրպագուներ են Հայաստան այցելել, քանի որ երեկ՝ նոյեմբերի 18-ին, Երևանում ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի նախավերջին տուրի Հայաստան-Ուելս հանդիպումն էր:
Հիշեցնենք նաեւ, որ ոստիկանություն տարված օտարերկրացիները դժգոհել են իրենց երկրի դեսպանությանը ոստիկանների հետ ունեցած միջադեպի համար: Այդ միջադեպին է անդրադարձել նաեւ BBC-ն:
Հիշեցնենք նաեւ, որ մեկ այլ միջադեպ էլ գրանցվել է Ուելսի ֆուտբոլային թիմի երկրպագուներից մեկի ու տաքսու վարորդի միջեւ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ամեն տեղ իրենց չոբանությունը պետք է ցույց տան հայերը…