Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանր հանցագործությունների քննության բաժնից տեղեկացա, որ որպես վկա պիտի հարցաքննվեմ ֆեյսբուքյան հրապարակման համար․ Ասպրամ Կրպեյան

Նոյեմբեր 19,2023 10:02

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի ֆեյսբուքյան գրառումը

Սույն թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ քննության բաժնից տեղեկացա, որ որպես վկա պիտի հարցաքննվեմ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում:

Ավելի ուշ տեղեկացա, որ ֆեյսբուք սոցիալական հարթակում մի հրապարակման վերաբերյալ է հարցաքննությունը: Ինձ ներկայացրին քննվող գրառման խտանկարը:

Հաշվի առնելով, որ այս ամբողջ գործընթացը պատվիրակված էր և իրականացվում էր ՀՀ-ում իշխանությունն օկուպացրած կոլաբորացիոնիստների հանցախմբի պատվեր-հրահանգով, և մասն է իրենց ապօրինի, հակաժողովրդավարական արշավի, գաղափարական ու քաղաքական հակառակորդների, մեր սիրելի հայրենակիցների դեմ, իրացրի իմ իրավունքը ցուցմունք չտալու և այս զավեշտալի ապօրինությանը չմասնակցելու:

Այսօր արդեն տեղեկացա, որ ՀԱՆՑԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ պատճառով քննիչի՝ քրեական հետապնդում չհարուցելու (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդված 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով) մասին միջնորդությունը բավարարվել է:

Հ. Գ. պատրաստվում եմ հորդոր-գրություն ուղարկել ՆԳՆ, ՀԱՅԵՐԵՆԻ արագացված և խտացված դասընթաց անցկացնելու համար: Հարկատուների հարկերն ուղղեք իրական հանցագործներին ու հանցագործությունները բացահայտելուն, պարոնայք՝ մոնիտորինգ իրականացնող ոստիկաններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930