Երեւանում հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 16-ին, Ուելսի ֆուտբոլային թիմի երկրպագուներից մի աղջկա տաքսի անվճար ծառայության դիմաց վարորդը առաջարկել է փոխհատուցել սեռական գործողությամբ: Այս միջադեպին է անդրադարձել նաեւ BBC-ն:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Ուելսի ֆուտբոլային թիմի բազմաթիվ երկրպագուներ են Հայաստան այցելել, քանի որ այսօր Երևանում ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի նախավերջին տուրի Հայաստան-Ուելս հանդիպումն էր:
Դեսպանության հայտարարության մեջ, որը հոգ է տանում Ուելսի երկրպագուների անվտանգության մասին, ովքեր ճանապարհորդում են արտասահմանում, նշվում է, որ տեղական ոստիկանությունը նույնպես ծանուցվել է ենթադրյալ միջադեպի մասին:
Ոստիկանությունից Aravot.am-ին միջադեպի մասին տեղեկություններ խոստացան տրամադրել ավելի ուշ:
Կարդացեք նաև
Բրիտանացի զբոսաշրջիկը դեսպանությանը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի օրը Բիթլզ փաբից դուրս գալուց հետո, երբ տաքսի է կանգնեցրել: Վարորդը աղջկան տարել է մի ամայի տեղ ու իր առջեւի նստատեղից տեղափոխվելով հետեւի նստատեղ՝ աղջկա կողքին, սեռական «առաջարկությունն է» արել, աղջկան հաջողվել է անվնաս դուրս գալ մեքենայից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ