Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արդարադատության միջազգային դատարանն ադրբեջանա-արցախյան հակամարտության վերաբերյալ դրսևորել է խտրական, կանխակալ և երեսպաշտ վերաբերմունք․ Ստեփան Հասան-Ջալալյան

Նոյեմբեր 18,2023 20:39

2023 թ. նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հայցն ընդդեմ Ադրբեջանի գործով որոշումը:

Որոշման մեջ, միջազգային դատարանը, մասնավորապես, արձանագրել է. «Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է կոնվենցիայի (Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման – Ս. Հ.-Ջ.) համաձայն իր ունեցած պարտավորությունների շրջանակներում պաշտպանել և պահպանել գրանցման ինքնության և անձնական գույքի փաստաթղթերն ու գրանցամատյանները, որոնք վերաբերում են առաջին կետում նշված անձանց (Արցախի Հանրապետությունից բռնագաղթած հայության – Ս. Հ.-Ջ.), և հավուր պատշաճի ու հարգանքով վերաբերել դրանց, և հիմք ընդունել այդ փաստաթղթերն իր օրենսդրական ու վարչական պրակտիկայում։»:

Մեջբերումից պարզվում է, որ արդարադատության միջազգային դատարանը օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության օկուպացված տարածքը համարում է Ադրբեջանի մաս: Ամենևին էլ պատահական չէ, որ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի, այսպես կոչված, արտաքին գործերի նախարարությունը ողջունել է հիշյալ որոշումը:

Հարկ է նշել, որ արդարադատության միջազգային դատարանը, այդպիսով, ադրբեջանա-արցախյան հակամարտության վերաբերյալ դրսևորել է խտրական, կանխակալ և երեսպաշտ վերաբերմունք: Ավելին, միջազգային դատարանը արցախահայությանն, ըստ էության, առաջարկում է կամավոր ենթարկվել ցեղասպանության:

Հաշվի առնելով կովկասյան թաթարների (ադրբեջանցիների) ցեղասպան վարքագծի ապացուցված դրսևորումներն արցախահայության նկատմամբ թե՛ նախախորհրդային, թե՛ խորհրդային և թե՛ հետխորհրդային շրջանում՝ կարող ենք պնդել, որ արցախահայության և կովկասյան թաթարների (ադրբեջանցիների) համատեղ գոյակցությունն, առնվազն տեսանելի ապագայում, անհնարին է:

Հետևաբար, արցախահայության անվտանգ, կայուն և երաշխավորված կյանքն Արցախի Հանրապետությունում վերականգնելու և դրա հետագա բնականոն շարունակականությունն ապահովելու նպատակով միջազգային հանրությունը պետք է ճանաչի միջազգային և ԽՍՀՄ իրավական ակտերի համաձայն Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, այն է՝ Արցախի Հանրապետության անկախությունը:

Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

ՔԱՂԱՔԱԳԵՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930