Այսօր ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումայի հետ ճեպազրույցում լրագրողները հարցրեցին՝ Ադրբեջանի այս ապակառուցողական մոտեցմանը ո՞նց եք վերաբերվում, այն դեպքում, երբ Հայաստանը խոսում է խաղաղության մասին, գործընթացներ են ընթանում, Ադրբեջանը բավականին ապակառուցողական մոտեցում ունի՝ պատասխանեց. «Մինչ այստեղ գալը ես հնարավորություն ունեցա 2 օրով այցելել Ադրբեջան եւ տպավորությունը, որը ես ստացա, այնպիսին էր, որ նրանք պատրաստ են խաղաղության շուրջ բանակցությունների: Սա նրանց ուղերձն էր, որ ցանկանում էին փոխանցել: Իհարկե, ես ուզում եմ հավատալ, որ կա խաղաղության համաձայնագրին հասնելու հնարավորություն: Մենք խրախուսում ենք երկու կողմերին շարունակել բանակցությունները եւ փնտրել նոր հնարավորություններ՝ պայմանագիրը կնքելու համար, որովհետեւ այս տարածաշրջանը շատ կարեւոր է, նաեւ տնտեսական տեսանկյունից կան մեծ հնարավորություններ»:
Նա նշեց, որ եթե խաղաղություն ու անվտանգություն չլինի, ներդրողները կխուսափեն գալ այստեղ. «Կարծում եմ, ՀՀ քաղաքացիները արժանի են խաղաղության եւ պետք է գտնել նոր հնարավորություններ՝ խաղաղության համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ