Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՏԱ նախարարության և «Տոյոտա Երևանի» միջև պայմանագիր է կնքվել․ «Հետք»

Նոյեմբեր 18,2023 19:52

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությունը «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից 46 միլիոն դրամով ամենագնաց ավտոմեքենա է ձեռք բերել։ Այս մասին տեղեկանում ենք պետական գնումների armeps.am հարթակից։ ԱՄՆ դոլարի ներկայիս փոխարժեքով 46 միլիոն դրամը կազմում է մոտ 115 հազար դոլար։

ԲՏԱ նախարարության և «Տոյոտա Երևանի» միջև պայմանագիրը կնքվել է երեկ՝ նոյեմբերի 17-ին։ 46 միլիոն դրամով ԲՏԱ նախարարությունը գնել է Toyota Land Cruiser 300 GR Sport 3.3 մոդելի ավտոմեքենա՝ 2023 թ․ արտադրության։ Ի դեպ, գնումը կատարվել է հրատապ մեկ անձ ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։

«Հետքը» գրավոր հարցում կուղարկի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ պարզելու, թե ինչու է գերատեսչությունը ձեռք բերել այս թանկարժեք ամենագնացը, և ինչով է պայմանավորված դրա հրատապությունն ու առանց մրցույթի գնելու հանգամանքը։ Հարցման պատասխանը ստանալուն պես այն ևս կհրապարակենք։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «…թե ինչու է գերատեսչությունը ձեռք բերել այս թանկարժեք ամենագնացը, և ինչով է պայմանավորված դրա հրատապությունն ու առանց մրցույթի գնելու հանգամանքը։»
    Ինչու-ինչու. որպեսզի պարտված երկրի բտա նախարարն այլևս կզած չերթևեկի:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930