Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիները փորձեր են կատարել մեր մյուս պատվիրակությունների ժամանումը Հայաստան կանխել». Խանդանյան

Նոյեմբեր 18,2023 19:44

Հայաստանում առաջին անգամ է անցկացվում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը: Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ այս վեհաժողովից, մանավանդ՝ Արցախի հետ կապված, երբ աշնանային նստաշրջանում բանաձեւեր էլ չեն ընդունվում՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ասաց, որ սա խորհրդարանական հարթակ է եւ քաղաքական դիրքորոշումները, խորհրդարանների պատգամավորների դիրքորոշումները շատ կարեւոր են:

Ադրբեջանը իր չմասնակցելը պատճառաբանել էր, թե ատելության մթնոլորտ կա Հայաստանում, ադրբեջանատյաց են: Խանդանյանի խոսքով՝ դրանք ուղղակի պատճառաբանություններ են՝ իրենց չմասնակցելը փաթեթավորելու համար. «Իսկապես դժվար է մի ռեժիմի ներկայացուցիչների, որոնք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում են իրականացրել, հոգեբանորեն առնվազն գալ եւ ներկա լինել Հայաստանում վեհաժողովին: Պատճառաբանություններ են փնտրում եւ գիտեմ, որ փորձեր են կատարել նաեւ մեր մյուս գործընկերների, մյուս պատվիրակությունների ժամանումը Հայաստան կանխել: Բայց, ինչպես տեսնում եք, չեն հաջողել»:

Ինչ վերաբերում է  ՌԴ-ի պատվիրակության չմասնակցելուն, մի քանի օր առաջ էլ Հայաստանը որոշեց չմասնակցել ՀԱՊԿ նիստին, կարո՞ղ են այս երկուսը կապված լինել իրար հետ, իրենք էլ ա՞յս կերպ են փորձում մեր նկատմամբ դիրքորոշում հայտնել՝ Խանդանյանը պատասխանեց, որ զուգահեռներ չպետք է տանել, որովհետեւ ՀԱՊԿ նիստը գործադիրի նիստ է, իսկ սա խորհրդարանական հարթակ է. «Մյուս խորհրդարանական հարթակներում, որտեղ ՌԴ-ն ներկայացված է, Հայաստանը մասնակցում է, օրինակ, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի նիստերին: Ես իսկապես չգիտեմ որն է պատճառը, որ ՌԴ պատվիրակությունը չի եկել, որովհետեւ չեմ տեսնում պատճառներ դրա համար: Պիտի նաեւ խոստովանել, որ մեր մի շարք եվրոպացի գործընկերների կողմից, չեմ ասի ճնշումներ, բայց որոշակի ազդակներ եղել են ՌԴ պատվիրակության մասնակցության վերաբերյալ, որովհետեւ նախորդ նստաշրջաններին, օրինակ, Կանադայում տեղի ունեցած նստաշրջանին  այս ամառ, նախորդ ամառ Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած նստաշրջանի ժամանակ այդ երկրների կառավարությունները պարզապես վիզաներ չեն տրամադրել ՌԴ պատվիրակներին: Բայց  ՌԴ պատգամավորները նման խնդիր չունեն Հայաստան ժամանելու հետ կապված: Եթե հարկ համարեն, հետագայում կարող են պարզաբանում տալ»:

Ըստ Խանդանյանի, սա խոսակցության հարթակ է ու հնարավորություն էր ՌԴ պատվիրակության համար գալ եւ դիրքորոշումեր ներկայացնել ԵԱՀԿ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, բայց չեն ներկայացել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930