Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Հայաստան չեն եկել Ադրբեջանի, Թուրքիայի եւ ՌԴ-ի պատվիրակները. «Մենք պատրաստ էինք անվտանգությունն ապահովել, բայց չեն եկել, դա արդեն իրենց որոշելիքն է»

Նոյեմբեր 18,2023 19:13

Հայաստանում առաջին անգամ է անցկացվում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը: Այսօր մեկնարկած աշնանային նստաշրջանի հետ կապված լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ասաց, որ ներկայացվել են կատարված աշխատանքների արդյունքները, նաեւ ընտրությունների դիտորդական առաքելությունների արդյունքները. «Այս նիստում քաղաքական բնույթի հարցեր չենք քննարկում, հիմնականում ընթացակարգային բնույթի հարցեր են, հետո մեկնարկելու են բուն նստաշրջանի աշխատանքները»:

Առաջին թեմատիկ քննարկումը վերաբերվում է ԵԱՀԿ տարածաշրջանային երկրների անվտանգային խնդիրներին եւ մարտահրավերներին: Ըստ ԵԱՀԿ ԽՎ կանոնադրության, աշնանային նստաշրջանում փաստաթղթեր չեն ընդունվում: Ադրբեջանի, Թուրքիայի եւ ՌԴ-ի մասնակիցները չեն եկել:

Խանդանյանն ասաց. «Պարզաբանումներ չեն ներկայացրել: Երեկ Ռուսաստանի պատվիրակությունը նամակով դիմել է ԽՎ նախագահին՝ ընդամենը տեղեկացնելով, որ իրենց պատվիրակությունը չի մասնակցելու այս նստաշրջանին: ՀՀ-ն չէ, որ հրավերներ  է ուղարկել երկրների խորհրդարաններին: Դրանով  զբաղվում է միջազգային քարտուղարությունը: Եվ բոլոր 56 երկրների խորհրդարաններին ու 11 գործընկեր երկրների խորհրդարաններին հրավերներն ուղարկվել են: Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատվիրակությանը, մի քանի անգամ նրանք հարց են բարձրացրել տարբեր ֆորմատներով Հայաստանում իրենց անվտանգության հետ կապված: ՀՀ ԱԺ-ն ԽՎ նախագահին եւ վեհաժողովին արձագանքել է՝ ասելով, որ ԱԺ-ն պատրաստ է ապահովել պատգամավորների անվտանգությունը, բայց, ինչպես տեսնում եք, Ադրբեջանի պատգամավորները չկան: Նախորդ տարի մենք նման նախադեպ ունեցել ենք, երբ Ադրբեջանի պատվիրակները մասնակցեցին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովին եւ անվտանգության  պրոտոկոլները կան, մենք պատրաստ էինք դա անել, բայց չեն եկել, դա արդեն իրենց որոշելիքն է: Ինչ վերաբերում է Թուրքիայի պատվիրակությանը, որեւէ տեղեկատվություն չունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930