Լրահոս
Օրվա լրահոսը

Իր ժամանակից առաջ ընկած WiFi 7 տեխնոլոգիան արդեն գալիս է Հայաստան. AMS-ի սեմինարը ներկայացնում է TP-Link-ի վերջին նորարարությունները

Նոյեմբեր 18,2023 17:55

TP-Link-ն աշխարհում առաջին ընկերությունն է, որը սկսել է արտադրել WiFi 7-ի աջակցություն ունեցող սարքեր՝ նոր տեխնոլոգիա, որը կարող է ապահովել տվյալների փոխանցման ամենաբարձր արագություն և մեծացնել ցանցի թողունակությունը: Անցյալ տարի այս սարքերն առաջին անգամ ցուցադրվեցին ԱՄՆ-ում, այժմ արդեն դրանցից շատերը հասանելի են Հայաստանում, իսկ մյուսները կհայտնվեն տեսանելի ապագայում։

AMS ընկերությունը, որը TP-Link-ի պաշտոնական գործընկերն է և դրա արտադրանքի ներմուծողը, Երևանում անցկացրեց իր տեսակի մեջ առաջին սեմինարը, որը ոչ միայն հնարավորություն տվեց գործընկերներին և հաճախորդներին ներկայացնել այս առաջադեմ տեխնոլոգիան աջակցող նորագույն սարքերը, այլ նաև կնպաստի երկրում այդ տեխնոլոգիաների տարածմանը և դրանով իսկ՝ դրա տեխնոլոգիական առաջընթացին։

ARS_1878.JPG (93 KB)

TP-Link-ի բարձր որակավորում ունեցող մասնագետները, որոնք հրավիրվել էին Արաբական Միացյալ Էմիրություններից և Չինաստանից, սեմինարի մասնակիցներին պատմեցին ցանցային համակարգերի, ավտոմատացման համակարգերի, տեսահսկման և շատ այլ բաների մասին, ինչպես նաև ներկայացրին TP-Link ապրանքանիշերի մի շարք ապրանքներ՝ Tapo, Deco, Omada, Vigi և Aginet։

ARS_2014.JPG (78 KB)

WiFi 7․ ի՞նչ է դա և որո՞նք են դրա առավելությունները

Ինչ-որ առումով WiFi 7-ն իր ժամանակից առաջ է. այս տեխնոլոգիան արդեն գոյություն ունի, և կան սարքեր, որոնք ունեն դրա աջակցությունը, սակայն ոչ բոլոր երկրներն են դեռ պատրաստ դրա հետ աշխատել այնպիսի մակարդակում, որպեսզի օգտատերերը կարողանան զգալ այս տեխնոլոգիայի բոլոր առավելությունները:

TP-Link-ի պրոդուկտ մենեջեր Մաքս Ջուն NEWS.am Tech-ի հետ զրույցում խոսել է WiFi 7 տեխնոլոգիայի հիմնական առավելությունների մասին՝ ընդգծելով անլար հաղորդակցության ոլորտում հեղափոխություն անելու դրա ներուժը.

  • WiFi 7-ի (802.11be) արագությունը շատ բարձր է և 4.8 անգամ գերազանցում է WiFi 6-ի (802.11ax) հնարավորությունները՝ հասնելով 46 Գբիտ/վրկ-ի։ Համեմատության համար նշենք, որ 802.11ax արագությունը հասել է 9.6 Գբիտ/վրկ-ի, իսկ 802.11ac արագությունը՝ 6.9 Գբիթ/վրկ-ի:
  • 320 ՄՀց հաճախականության և MLO-ի (բազմալիքային ռեժիմ) շնորհիվ նոր տեխնոլոգիայի ցանցի թողունակությունը (Network Capacity) հինգ անգամ ավելի բարձր է, քան WiFi 6-ի դեպքում։ Սա նշանակում է, որ տեխնոլոգիայի շնորհիվ հինգ անգամ ավելի շատ սարքեր կարող են միանալ այդ ցանցին։
  • Նոր տեխնոլոգիայի աշխատանքում ուշացումը WiFi 6-ի համեմատ կրճատվել է առնվազն 100 անգամ, իսկ AR/VR-ի կատարողական ցուցանիշները 15 անգամ ավելի բարձր են։

1.JPG (96 KB)

Ցանցի թողունակության և ուշացման ժամանակահատվածի նվազեցման հետ կապված առավելությունները լիովին կարելի է զգալ այսօր, այդ թվում՝ Հայաստանում: Սակայն արագությունը, այսպես թե այնպես, կսահմանափակվի ինտերնետ պրովայդերի տրամադրած արագությամբ։ Ճիշտ է, լավ նորությունն այն է, որ երբ երկրում հասանելի լինի ավելի արագ ինտերնետ կապ, WiFi 7-ի աջակցություն ունեցող սարքերի հնարավորությունները զգալիորեն կմեծանան։

TP-Link ընկերությունը, ինչպես նշեց Մաքս Ջուն, ներկայացնում է WiFi 7-ի աջակցություն ունեցող երեք տեսակի արտադրանք՝

  • Տնային օգտագործման ապրանքներ (WiFi 7 երթուղիչներ, խաղային երթուղիչներ, տնային Mesh Wi-Fi համակարգեր և այլն),
  • Բիզնես լուծումներ, ներառյալ հասանելիության կետերը,
  • Սարքեր մատակարարների համար։

TP-Link-ի արտադրանքը Հայաստանում

AMS-ի նախագծերի ղեկավար Տիգրան Կոտոլիկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ TP-Link-ի արտադրանքը շատ հայտնի է Հայաստանում, սակայն նախքան AMS-ի հետ համագործակցությունը ընկերությունը պաշտոնապես ներկայացված չէր մեր երկրում։

ARS_2095.JPG (110 KB)

Արդեն այսօր TP-Link-ի արտադրանքը բավականին մեծ պահանջարկ ունի մեր երկրում. ինչպես նշեց AMS-ի վաճառքի մենեջեր Միքայել Մարտիրոսյանը, ներքին և արտաքին հասանելիության կետերը, վերելակներում անվտանգության տեսախցիկները և WiFi կապը, Wi-Fi տարբեր սարքավորումները, խելացի տան համակարգերը, այս ողջ արտադրանքը գրավում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին: Սակայն տեսանելի ապագայում այդ պահանջարկը նկատելիորեն կաճի, և դրան կնպաստի նաև AMS-ի անցկացրած սեմինարը։

ARS_2100.JPG (88 KB)

AMS-ի հաճախորդների հետ հարաբերությունների հարցերով մենեջեր Սուրեն Հարությունյանը NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց, որ ընկերությունը ոչ միայն «բիզնես է անում», այլ նաև ցանկանում է առավելագույնս նպաստել Հայաստանում նորարարական լուծումների և տեխնոլոգիաների ներդրմանը։

ARS_2120.JPG (95 KB)

«Ցավոք սրտի, մեր երկիրը դեռ լիովին պատրաստ չէ WiFi 7-ին, և կան որոշ սահմանափակումներ՝ կապված ինտերնետ ենթակառուցվածքի հետ, սակայն քանի որ այն զարգանում է, WiFi 7 տեխնոլոգիան ավելի ու ավելի արդիական կդառնա, և մինչ այդ երկրում արդեն կունենանք սարքեր, որոնք ունեն այս տեխնոլոգիայի աջակցությունը,- նշեց նա,- Այսինքն՝ մեր երկրում այդ սարքերի պահանջարկ դեռ չկա, սակայն մենք ամեն դեպքում ստեղծում ենք առաջարկ, իսկ պահանջարկը կհայտնվի և ժամանակի ընթացքում կաճի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930