Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները ոչ-ոքի են ավարտել հանդիպումները վեցերորդ տուրում:
Հայաստան-Սերբիա մրցակցությունում Հայկ Մարտիրոսյանը պարտություն է կրել, Գաբրիել Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը բաժանել են միավորը, իսկ միակ հաղթանակը տարել է Շանթ Սարգսյանը: Մեր տղաների ընտրանին 8,0 թիմային միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում:
Հայաստանի շախմատիստուհիները հաղթողին չեն որոշել Հունաստանի հետ դիմակայությունում: Անհաջողության է մատնվել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը չորսական միավոր են վաստակել, իսկ Մարիա Գեւորգյանը պարտության է մատնել մրցակցին: Այսօր կայանալիք յոթերորդ տուրից առաջ Հայաստանի կանանց թիմը 7,0 միավորով եզրափակում է լավագույնների տասնյակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ