Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իսրայելի գործոնը Թուրքիա-Իրան հարաբերություններում

Նոյեմբեր 18,2023 12:54

Իսրայելը Թուրքիայի կարևոր գործընկերն է։ Երկու երկրներն ունեցել են աճող առևտրային հարաբերություններ, իսկ թուրքական արտահանումը Իսրայել կրկնապատկվել է 2017-ից 2022 թվականներին։ Այս գործընթացը ներառում է նաև զենքի լայնածավալ առևտուրը, 2021 թվականից ի վեր Իսրայելում և Թուրքիայում զենք արտադրողներն  արձանագրել են ամենաշատ աճեն այդ ոլորտում։

Թուրքիայի առևտրի պալատի վիճակագրական տվյալների համաձայն՝ 2016-2022 թվականներին Թուրքիայից նավերի և ինքնաթիռների վառելիքի արտահանումը Իսրայել ունեցել է աճի միտում և 2022 թվականին հասել է ավելի քան 1,2 միլիարդ դոլարի։

Թուրքիայի արտահանողների ասոցիացիայի տվյալներով՝ Թուրքիայից դեպի  Իսրայել արտահանումն այս տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 33,6%-ով և հասել 711 մլն 200 հազար դոլարի, ինչը ապրիլի ամենաբարձր ցուցանիշն է։

Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների բարելավումից հետո երկու երկրների միջև առևտուրը զգալիորեն աճել է, և այս երկիրը դարձել է Թուրքիայի կարևորագույն արտահանման ուղղություններից մեկը, այս առումով Անկարան այս տարվա առաջին եռամսյակում 1,8 մլրդ դոլար արտահանումն է կատարել դեպի Իսրայել, որն ամենաշատն է 2023 թվականի առաջին եռամսյակում։

Միևնույն ժամանակ, փոխվել է նաև տարածաշրջանային աշխարհաքաղաքական դինամիկան, և այս կատեգորիան  նախկինի համեմատ Թել Ավիվին ու Անկարան ավելի համահունչ են դարձրել միմյանց հետ:

Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտությունը մերձեցրել է երկու դերակատարների՝ Իսրայելին և Թուրքիային, որոնք երկուսն էլ աջակցում են Ադրբեջանի կառավարությանը: Ավելի վաղ, Լեռնային Ղարաբաղի հայկական իշխանությունների դեմ  Ադրբեջանի կողմից  ագրեսիայում (մինչ անօդաչու թռչող սարքերի մշակումը) Էրդողանը Ղարաբաղի տարածաշրջանում տեղակայել էր իսրայելական լրտեսական անօդաչու սարքեր։ Սա բացարձակապես անհանգստացնում է Իրանի իշխանություններին ովքեր դեմ են Իսրայելի ներկայությանը իրենց հյուսիս-արևմտյան սահմաններում։

Այնուամենայնիվ Իրանի կողմից հովանավորվող հոկտեմբերի 7-ին՝ Գազայի հատվածում իշխող պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից Իսրայելի դեմ իրականացված «Ալ-Աքսա» փոթորկի հրթիռային հարձակման  գործողությունից հետո Իրանի և Թուրքիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների սառնությունը կարծես թե՝ զգալիորեն նվազելու միտում է ունեցել։

Գազայում կրակի դադարեցման և ՀԱՄԱՍ-ի բանտարկյալների ազատ արձակման համար Թուրքիայի ջանքերը շարունակվում են, թեև մինչ այժմ դրանք հաջողությամբ չեն պսակվել։ Սակայն Գազայում ՀԱՄԱՍ-ի օգտին Անկարայի կողմից կիրառած ձևական դիվանագիտությունն ամրապնդել է Անկարայի հարաբերությունները Իրանի հետ։

Al-Monitor-ի՝  հաղորդման համաձայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գոհացրել է Թեհրանին՝ հրաժարվելով «ՀԱՄԱՍ»-ին անվանել «ահաբեկչական» կազմակերպություն և նրան ներկայացնել՝ որպես «ազատագրական խումբ»։ Նա փորձեց նոյեմբերի 12-ին Ռիադում կայացած Իսլամական Համագործակցության Կազմակերպության (ԻՀԿ) գագաթնաժողովում ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի կողքին, ի տարբերություն գագաթնաժողովին ներկա մյուս իսլամական և արաբական երկրների ղեկավարների, հանդես գալ որպես պաղեստինի ժողովրդի իրավապաշտպան ղեկավարի դերում Իսլամական համագործակցության կազմակերպությունում։

Մերձավոր արևելքում այս պահի դրությամբ զարգացող իրադարձությունների և պաղեստինա-իսրայելական հակամարտության ֆոնին թվում է, թե Թուրքիան և Իրանը պատրաստ են քայլեր ձեռնարկել, թե արդյոք Գազայի հարցում իրենց մերձեցումը կարող է օգնել լուծելու իրենց բարդ երկկողմ խնդիրները: Նոյեմբերի սկզբին բանակցությունների համար Անկարա մեկնած Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանի այցից հետո, սպասվում է, որ Էրդողանի հրավերով ԻԻՀ նախագահ Ռայիսին նոյեմբերի 28-29-ին այցելի Թուրքիա։

Մինչ իրանական լրատվամիջոցները, վկայակոչելով Թուրքիայի դիրքորոշումները Գազայի հատվածի իրադարձությունների նկատմամբ, նշում են, որ Իրանը միայնակ չէ Պաղեստինի նկատմամբ իր քաղաքականության մեջ, Էրդողանը թույլ չի տվել, որ իր  կեղծ զայրույթը պաղեստինյան հարցի շուրջ խզի Իսրայելի և ԱՄՆ-ի հետ Անկարայի ավանդական կապերը։

Ոմանք հարց են տալիս, թե արդյոք Թուրքիան կարող է հանդես գալ որպես միջնորդ Վաշինգտոնի և Թեհրանի միջև: Չնայած Անկարան նման կարողություն ունի, սակայն իրանական երկու աղբյուրներ Al-Monitor-ին հայտնել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանին ուղղված հաղորդագրությունները մինչ այժմ Թեհրան են հասել Քաթարի և Իրաքի միջոցով: Մինչ Անկարա մեկնելը Բլինքենը բանակցություններ էր վարել Բաղդադում, որից հետո Իրաքի վարչապետն արագ մեկնեց Թեհրան և Իրանին հաղորդեց, որ ԱՄՆ ցանկանում է Իրանը դադարեցնի իր հարձակումները Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների դեմ, քանի որ դա կարող է հետագային ազդել Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների վրա։

Եթե ​​Թուրքիան իր հարաբերությունները խզի Իսրայելի հետ, դա կլինի Իրանի հաղթանակը, բայց կարծես թե Էրդողանը նման մտադրություն չունի։ Անցյալ շաբաթ նա ասաց, որ Նեթանյահուին «հեռացրել է» որպես բանակցությունների կողմ՝ միաժամանակ նշելով, որ թուրքական հետախուզության ղեկավար Էբրահիմ Քալինը շարունակում է իր շփումները Իսրայելի պաշտոնյաների և ՀԱՄԱՍ-ի հետ։

Տարածաշրջանային և Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարցերի վերաբերյալ ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը ավելի վաղ Անկարայում ասել էր, որ երկու կողմերը պայմանավորվել են ամրապնդել սահմանային անվտանգությունը, ստեղծել նոր սահմանային անցակետեր և ազատ առևտրի գոտիներ, ինչպես նաև ստեղծել բարձր մակարդակի երկկողմ համագործակցության խորհուրդ։

Ըստ իրանական աղբյուրների՝ նախագահական այցի ընթացքում բանակցությունները լայն օրակարգ են ունենալու. ներառյալ Սիրիան և Կովկասը, անդրսահմանային ջրերը և ահաբեկչության դեմ պայքարը։

Որպես Հայաստանի դեմ տարածքային հավակնություններ ունեցող Ադրբեջանի հավատարիմ դաշնակից՝ Թուրքիան աջակցում է Բաքվի պնդումներին՝ միջանցք ստեղծելու Հայաստանի տարածքով Նախիջևանը Ադրբեջանին կապելու համար։

Իրանն անհանգստացած է, որ այս միջանցքը կդադարեցնի իր ցամաքային կապը Հայաստանի հետ և ցանկանում է տեսնել, թե ինչպես է աշխատելու Թուրքիայի առաջարկած տարածաշրջանային խորհրդակցությունների հարթակը, որը ներառում է Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան ինչպես է աշխատելու։

Ջրի խնդրի հետ կապված՝ Իրանի իշխանությունները Թուրքիային համարում են փոշու փոթորիկների առաջացման պատասխանատու, որի պատճառը Թուրքիայից Իրաք և Սիրիա հոսող Տիգրիս և Եփրատ գետերի ջրի մակարդակի անկումն է։ Այդ իսկ պատճառով Թուրքիային մեղադրում են Արաքս սահմանային գետի ջրի կրճատման մեջ, որը սկիզբ է առնում Թուրքիայի արևելքից և Հարավային Կովկասյան տարածաշրջանի երկրների հետ Իրանի սահմանների մի մասն է կազմում։

Սիրիայի դեպքում Գազայի պատերազմի տարածաշրջանայնացումը կարող է խախտել առկա հավասարակշռությունը, որում ներգրավված են և՛ Թուրքիան, և՛ Իրանը:

Պաղեստինի հարցում Իրանի և Թուրքիայի մերձեցումը կարող է շատ սահմանափակ ազդեցություն ունենալ տարածաշրջանային և երկկողմ բարդ գործընթացների վրա։

Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930