Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջիզադեն անընդունելի է համարում ԵՄ-ի կողմից Ադրբեջանին հասցեագրված միակողմանի ռազմական քայլերի մասին մեղադրանքը․ «Ազատություն»

Նոյեմբեր 18,2023 11:40

Ա2023 թվականի նոյեմբերի 17-ին Բրյուսելում «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարի խոսնակ Պետեր Ստանոյի արտահայտած տեսակետները ԵՄ ներկայացուցչի կողմնակալ մոտեցման հերթական վկայությունն են»: Այդ մեկնաբանությամբ նոյեմբերի 17-ին հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Այհան Հաջիզադեն:

«Ցավալի է, որ Եվրամիության ներկայացուցիչն անտեսում է այն փաստը, որ ագրեսիվ Հայաստանը 30 տարի շարունակ ոտնահարել է Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, էթնիկ զտումների քաղաքականություն է իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ և ավելի քան 1 միլիոն ադրբեջանցիներ դարձել են ներքին տեղահանվածներ», – հայտարարել է Հաջիզադեն:

Նրա փոխանցմամբ, 44-օրյա պատերազմը, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 24-ժամյա հակաահաբեկչական միջոցառումները տեղի են ունեցել Ադրբեջանի ինքնիշխան տարածքում՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին։

Նա պնդում է, որ «Ադրբեջանն օրինական ճանապարհով է վերականգնել իր ինքնիշխանությունը» և անընդունելի է համարում ԵՄ-ի կողմից Ադրբեջանին հասցեագրված միակողմանի ռազմական քայլերի մասին մեղադրանքը:

Ըստ Հաջիզադեի՝ Ադրբեջանը բազմիցս է հայտարարել, որ հայկական զինված ուժերը, որոնք շարունակել են ապօրինի տեղակայվել Ադրբեջանի տարածքում, վտանգի աղբյուր են եղել տարածաշրջանում և բազմիցս կոչ է արել դրանք անհապաղ դուրս հանել:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակիչների՝ իրենց անձնական որոշմամբ Հայաստան տեղափոխվելուն, ապա նրանց իրավունքների և անվտանգության պաշտպանության միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին ԵՄ ներկայացուցչի հայտարարությունը մենք համարում ենք միջամտություն Ադրբեջանի կողմից նախաձեռնված վերաինտեգրման գործընթացին»,- ասվում է փաստաթղթում:

Ըստ Հաջիզադեի՝ Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է, և այդ տարածաշրջանում ապրող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի սահմանադրության համաձայն:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930