Լրահոս
Օրվա լրահոսը

Ոլորտի պատասխանատուներն ի վիճակի չեն անգամ ժամկետներ նշել, թե կենսաչափական անձնագրերի տրամադրումը երբվանից կսկսվի․ «Փաստ»

Նոյեմբեր 18,2023 10:30

Աշխարհում տեխնոլոգիական առաջընթացի հետ մեկտեղ առաջ է մղվում քաղաքացիների անձնագրերում արտացոլված տվյալների պաշտպանության խնդիրը։ Իսկ այս թեման հատկապես թշնամական երկրներով շրջապատված Հայաստանի դեպքում առանձնակի կարևորություն ունի։ Այսինքն, նորարարության հետ մեկտեղ պետք է ուշադրություն դարձնել նաև անվտանգության բաղադրիչին։ Հայաստանում կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերը տրամադրվում են դեռևս 2012 թվականից, զուգահեռաբար ուժի մեջ են նաև հին նմուշի անձնագրերը: Թվում էր, թե անձնագրերի տրամադրման համար Հայաստանը աստիճանաբար պետք է գնա համակարգի արդիականացման ճանապարհով, բայց այդ անցումը հանկարծակի կասեցվեց։

Անցյալ տարվա վերջին որոշվեց, որ մեկ տարով կասեցվելու է կենսաչափական անձնագրերի տրամադրումը, իսկ էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերի տրամադրումը սահմանափակվելու է։ Պատասխանատու մարմիններն այս քայլը պայմանավորում էին կենսաչափական նոր ու ավելի որակյալ համակարգի ներդրմամբ։ Այս մեկ տարին կառավարությանն անհրաժեշտ էր նոր սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական համակարգի ամբողջական ներդրման համար։ Բայց պարզվում է, որ 2024 թվականին ևս ՀՀ քաղաքացիներին նոր նմուշի կենսաչափական անձնագրեր ու նույնականացման քարտեր չեն տրամադրվի։ Ավելին, ոլորտի պատասխանատուները ի վիճակի չեն անգամ ժամկետներ նշել, թե կենսաչափական անձնագրերի տրամադրումը երբվանից կսկսվի։ Չնայած այս իշխանություններին չի հաջողվում սահմանված ժամկետներում նույնիսկ դասագրքեր հրատարակել ու հասցնել աշակերտներին, ուր մնաց կարողանան կենսաչափական անձնագրեր կամ նոր նմուշի նույնականացման քարտեր տրամադրել։

Ընդ որում, կենսաչափական անձնագրերի հարցը գլուխ բերելու հարցում ներքին գործերի նախարարությունը հույսեր է կապում արտերկրյա ընկերությունների հետ, սակայն նոր անձնագրերի տպագրությունը կարելի էր կատարել պետության համաֆինանսավորմամբ ու ՀՀ-ում գործող ընկերությունների միջոցով։ Առավել ևս, որ դա հավելյալ անվտանգության երաշխիքներ կստեղծեր ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության համար, քանի որ այն տեխնոլոգիաները, որոնք կիրառվելու են կենսաչափական անձնագրերը տպելու համար, տեղական կլինեին, ինչի արդյունքում կբացառվեին արտահոսքերը։ Բայց եթե մեկ տարվա ժամկետ նշելուց հետո կենսաչափական անձնագրերը պատրաստ չեն, ապա հիմա, երբ դրանց տրամադրման հետ կապված որևէ ժամկետ չի նշվում, շատ փորձագետներ կանխատեսում են, թե այդ անձնագրերն այդպես էլ չեն տրամադրվելու։ Իսկ ավելի լավատեսները նշում են, որ դրանց տրամադրումը լավագույն դեպքում կարող է սկսվել միայն 2025 թվականի կեսերից: Իսկ մինչ նոր նմուշի անձնագրերի հարցը հետաձգվում է, նոր դժվարություններ են ի հայտ գալու ՀՀ քաղաքացիների համար։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930