Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը», անկախ նրանից, թե ինչպիսիք կլինեն դրա ձեւակերպումները, ի վիճակի չի լինի ապահովելու մեր երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը: Այս համաշխարհային խառնաշփոթի մեջ որեւէ տերություն իրական երաշխիք չի կարող տալ Ադրբեջանի եւ Թուրքիայի հարձակման դեպքում: Հայտարարություններն ու զգուշացումները մի բան են, իսկ կոնկրետ գործողություններն՝ այլ բան: Երաշխիքներ կլինեն միայն այն դեպքում, երբ այդ տերությունները գլոբալ համաձայնության կգան խաղի նոր կանոնների, նոր աշխարհակարգի վերաբերյալ: Իսկ այս անորոշ իրավիճակը կարող է տասնամյակներ տեւել:
Բայց այդ պայմանագիրը, եթե այն կնքվի Վաշինգտոնում, Բրյուսելում եւ նման այլ տեղում, կարող է ունենալ մեկ այլ կարեւոր հետեւանք՝ Ռուսաստանի հեռացումը Հարավային Կովկասից, որովհետեւ այդ դեպքում Մոսկվայի դերակատարությունը, համենայնդեպս, ռազմաքաղաքական առումով, աստիճանաբար նվազելու է:
Այստեղից կարելի է հասկանալ, թե ով է այդ պայմանագրի մեջ շահագրգռված, իսկ ով՝ ոչ: Ռուսաստանն այդ ձեւաչափով փաստաթղթի ստորագրմանը խոչընդոտում է, Արեւմուտքը՝ նպաստում: Այս պահին Ադրբեջանի դիրքորոշումն ավելի մոտ է Մոսկվային, քան Վաշինգտոնին: Վերջերս Բաքուն հրաժարվեց մասնակցել ԱՄՆ մայրաքաղաքում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, մասնավորապես, դժգոհություն հայտնելով Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի «միակողմանի» հայտարարություններից ու ակնարկելով, որ Միացյալ Նահանգները կարող է կորցնել իր միջնորդի կարգավիճակը: Նման գնահատական, հիշեցնեմ, բազմիցս հնչել է Ֆրանսիայի հասցեին: Ինչո՞ւ է Ադրբեջանն առայժմ հակված, որ Ռուսաստանը մնա տարածաշրջանում՝ առանձին խոսակցության նյութ է: Եթե կարճ, ապա կան բազմաթիվ ռուս-թուրքական-ադրբեջանական քաղաքական եւ տնտեսական ծրագրեր, որոնք պետք է իրականացվեն մոտակա տարիներին:
Հայաստանի՝ հստակորեն ձեւակերպված դիրքորոշման մասին խոսելը դժվար է՝ հաշվի առնելով, որ Փաշինյանի տրամադրությունը բավականին հաճախ է փոխվում: Բայց ակնհայտ է, որ այս պահին Արեւմուտքը մեզ «սիրում է»: Վկա՝ ԱՄՆ Սենատի «Հայկական պաշտպանության» ակտի ընդունումը, ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացման ողջունումը (պարզ է՝ այն, ինչ Ռուսաստանի ցասումն է առաջացնում, ողջունելի է Արեւմուտքի կողմից), ԵՄ-ի՝ Հայաստանի հետ վիզաների ազատականցման մասին խոստումները եւ այլն: Ֆրանսիան էլ մեզ, ամենայն հավանականությամբ, զենք է տրամադրել՝ չնայած առայժմ Հայաստանի ՊՆ-ն դրա մասին չի հայտարարել, եւ պարզ չէ, թե որ չափով է դա ապահովելու մեր անվտանգությունը:
Կարդացեք նաև
Արդյո՞ք դրանք լուրջ ազդանշաննե՞ր են, թե՞ խայծեր, պարզ կլինի գործնական քայլերից: Օրինակ, պատրա՞ստ է արդյոք նույն ԵՄ-ն հրաժարվել Ադրբեջանի միջոցով ստացվող ռուսական գազից:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ռուսաստանը դուրս կգա Հարավային Կովկասից, թե ոչ, հիմնականում որոշում է ինքը՝ Ռուսաստանը։ Իմ կարծիքով, դա չի կարող որոշվել այն տրամաբանությամբ, որով մենք առաջնորդվում ենք ՌԴ ներկայության իմաստի ու դերի մասին մտածելիս։ Համենայնդեպս, տվյալ դեպքում խոսքը մի երկրի մասին է, որը կարող է ցանկացած պահի ստեղծել իր համար շահավետ իրավիճակ։ Տարբեր ձևերով՝ հեղաշրջումներից և սադրանքներից մինչև պատերազմներ: Սա նրա համար բարդ խնդիր չէ։ Հաշվի առնելով այն ոճը, որով ՌԴ-նը վարում է արտաքին քաղաքականությունը վերջին տասնամյակների ընթացքում, կարելի է ակնկալել, որ եթե նրա շահերը վտանգի ենթարկվեն, նա կփորձի ստեղծել այնպիսի ճգնաժամ, որը հնարավոր չէ հաղթահարել առանց իր անմիջական մասնակցության։ Բնականաբար, հետագա բանակցությունների ժամանակ նա իր համար «կգնի» բոլոր առավելությունները մեր շահերի հաշվին։ Պատկերավոր ասած՝ դրա համար է
նրան պետք Հայաստանը Հարավային Կովկասում՝ ունենալ այնպիսի “ապրանք”, որը կարելի է վաճառել շահույթով։ Այնպես որ, ես շատ զգույշ կլինեի ապագան կանխատեսելիս, հատկապես, եթե այս ապագան մեզ համար կառուցում են արտաքին խաղացողները(միջնորդները), բայց ոչ մենք ինքներս:
Անդրկովկասից դուրս գալը կամ ոչ, այո, տեսականօրէն՝ բացառապէս Ռուսաստանի որոշումն է, սակայն դա չի նշանակում թէ անհնար է զայն հարկադրաբար, ճնշումի տակ, դուրս հանել այդտեղից: Օրինակի համար, եթէ այդպէս ուզեն արեւմտեան պետութիւնները, եւ Չինաստանն ալ – ինքն ալ բացառապէս իր հաշիւներով – շարունակէ մնալ անկողմնակալ , կրաւորական:
Սակայն դժուար է գտնել որեւէ տրամաբանութիւն, որու հիման վրայ Ռուսաստանը լրիւ կամաւոր կերպով պիտի ուզէ դուրս գալ Հարաւային Կովկասից…
Ամէն դէպքում, Հայաստանի ընթացիկ կեցուածքը, այս նիւթին մէջ, սխալ չէ: Այն իմաստով որ, նոյնիսկ, ուրիշ ճար չունի: Նոյնիսկ եթէ խորքին մէջ, լուրջ շրջանակներում, բոլորը գիտեն որ Արեւմուտքէն շատ բան կարելի չէ ակնկալելը, հենց որ Ռուսաստանի – իր շահերուն համար կամ իր անզօրութեան պատճառով -, լքեց Արցախն ու Հայաստանը, ուրիշ ի՞նչ անէ Հայաստանի, բացի գոնէ օգնութիւն հայցելէ Արեւմուտքից:
Մէկ բան սակայն շատ յստակ է: Տկարութեան վարկածը չի վերաբերիր 1994-2018 լմա՜ն ժամանակաշրջանին:
Հետեւաբար, այլեւս վստահաբար իրաւասու ենք մտածելու որ Ռուսաստանը, դիտումնաւոր կերպով, մարտավարական հաշիւներով, առկախ պահեց Արցախի խնդիրը:
Իսկ այսքանից յետոյ, նոյնիսկ եթէ – էլի բացառապէս իր շահերին համար -, Ռուսաստանը սկսի օգնել Հայաստանին, Աղէտին տարողութիւն այն աստիճանի է, որ դժուար է երեւակայելը որ մեր հողային, ազգային եւ պետական կորուստները, դեռ կարելի է լրջօրէն յեղաշրջել: Իսկ մարդկային կորուստներու պարագային արդէն… վերջացած բան է…
Ամենաանհանդուրժելի տեսանկիւնը այն է որ, ինչպէս որ քառորդ դար ժամանակ, Ռուսաստանը Արցախի խնդիրը շահագործեց, ինքն իրեն համար, հիմա էլ դարձեալ, նոյնքան ժամանակ… նոյն բանը պիտի ընէ:
Մ. Հայդուկ Շամլեան
Պատերազմների այս թոհուբոհի մեջ բոլոր պետություններին անխտիր գցում են ծանր պարտքերի տակ, որի իմաստը ինչպես սովորական մարդկանց, այնպես էլ պետությունների համար՝ հրաժարվեն իրենց իրավունքներից, որի դիմաց նրանց հնարավոր է ներեն իրենց պարտքերը, իսկ գլխավոր իրավունքը, որից նրանք կհրաժարվեն՝ դա սուվերեն փողի իրավունքն է, դրա դիմաց մարդկությունը կստանա թվային փող՝ տուդա նելզյա սյուդա նելզյա, կարճ ասած՝ բիոռոբոտ, երբ ուզեն, հոսանքը կկտրեն, մարդս իր հեռախոսից ավելի անկախ չի լինի: Սա այլասերված քոչվոր գլոբալիստների ծրագիրն է, սրանք տեղաբնիկներին, իսկ նորմալ քոչվորները նույնպես տեղաբնիկներ են, դիտարկում են որպես ծառա, ոչ մի կարեկցանք տեղաբնիկների հանդեպ, նույնիսկ իրենց ազգակիցների հանդեպ կարեկցանք չունեն, եթե այդ ազգակիցները կարեկցում են տեղաբնիկներին: Եթե էգոցենտրիզմը նորմալ է երեխայի համար, որն անցնում է անցումային տարիքից հետո, էս մեր այլասերվածների մոտ անցել է հասուն տարիք, պետությունների ղեկավարների մոտ համատարած հոգեկան պաթոլոգիայի համավարակ է, սրանք ոչ վախ ունեն իրենց գործողությունների հետեւանքների, ոչ կարեկցանք իրենց ՝ծառաների՝ նկատմամբ: Նորմալներ բոլոր ժողովուրդների, վերցրեք իշխանությունը այս հիվանդներից, թե չէ սրանք իրենց էլ մեզ էլ վնաս են տալիս: