Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է համապատասխան քարոզչական ֆոն ապահովել՝ ապագա զիջումները նույնպես անցյալին վերագրելու համար․ ՉԻ

Նոյեմբեր 18,2023 09:50

Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե «այն, ինչ մենք ուզում էինք Լեռնային Ղարաբաղի հարցով, այլևս հնարավոր չէր առնվազն ԵԱՀԿ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո․․․ առնվազն 1996 թվականից ի վեր Ղարաբաղի հարց այլևս գոյություն չի ունեցել, գոյություն է ունեցել ՀՀ հարց», կարգին բարկացրել է քաղաքական դաշտի գրեթե բոլոր դերակատարներին։ Առաջին հերթին, բնականաբար, բարկացրել է այն բացահայտ ցինիզմը, որով Նիկոլ Փաշինյանը կեղծում է անցյալը՝ Արցախի կորստյան և Հայաստանի այսօրվա աղետալի իրավիճակի մեղքն ուրիշների վրա բարդելու նպատակով։

Նիկոլ Փաշինյանի՝ այս առաջին հայացքից անհասկանալի «զեղումները» ոչ այնքան անցյալին են միտված, որքան ապագային։ Ինչո՞ւ է նա հանկարծ որոշել հայտարարել, որ իր իշխանության գալուց դեռ 22 տարի առաջ «Արցախը տված-պրծած էր»։ Որովհետև նրան անհրաժեշտ է համապատասխան քարոզչական ֆոն ապահովել՝ ապագա զիջումները նույնպես անցյալին վերագրելու համար։

Մասնավորապես՝ կարելի է մեծ ճշգրտությամբ կանխատեսել նրա հաջորդ հայտարարությունը, որը կլինի մոտավորապես այսպիսին․ «1997-ից սկսած՝ չի եղել կարգավորման որևէ տարբերակ, որտեղ ներառված չլինի փախստականների ու բռնի տեղահանվածների վերադարձի հարցը, ուստի առնվազն 1997-ից հետո այլևս հնարավոր չէր հասնել կարգավորման՝ առանց Սյունիք ու Սևանի ավազան մի քանի հարյուր հազար ադրբեջանցիների վերադարձի», իսկ դրան երևի կհաջորդի մեկ այլ հայտարարություն՝ «Սյունիքով արտատարածքային միջանցքի տրամադրման հարցն օրակարգային է դարձել դեռևս 1999-ին, և այդ պահից սկսած՝ հնարավոր չէր հասնել կարգավորման որևէ տարբերակի առանց ադրբեջանական կողմի այդ պահանջը բավարարելու»։

Խնդիրն ընդամենը այն է, թե ե՞րբ Նիկոլ Փաշինյանը կանի այդ հայտարարությունները, Սյունիքն ու Սևանի ավազանի մի մասը «թղթերով» փաստացի հանձնելուց առա՞ջ, թե՞ «կռվով» հանձնելուց հետո։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930