Մինչեւ 22 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնության երեկոյան մրցահերթում Հայաստանի հավաքականի չորս բռնցքամարտիկներից երկուսը հաղթանակով ավարտեցին իրենց մենամարտը եւ չեմպիոնի կոչման համար պայքարելու իրավունք նվաճեցին։ 51 կգ քաշային կարգում Ռուդոլֆ Գարբոյանը կամային հաղթանակ տարավ սերբ Օմեր Ամետովիչի նկատմամբ, իսկ 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը պարտության մատնեց իտալացի Միշել Բալդասիի նկատմամբ։
Այս տարիքային խմբի նախավերջին փուլը հաղթահարել չհաջողվեց Էրիկ Իսրայելյանին (60 կգ քաշային կարգ) եւ Ռաֆայել Հովհաննիսյանին (86 կգ), որոնք երկուսն էլ պարտվեցին Ռուսաստանը ներկայացուցիչներին։ Այդուհանդերձ, Էրիկն ու Ռաֆայելը դարձան բրոնզե մեդալակիր։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ