Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել նախորդ տարի Հայաստանում անցկացված «STARMUS VI» փառատոնին նվիրված ֆիլմի պրեմիերային:
Վերջինիս ներկա են եղել նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Կառավարության, խորհրդարանի այլ անդամներ:
Կարդացեք նաև
Ֆիլմի պրոդյուսերներն են՝ աստղաֆիզիկոս, փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը, աշխարհահռչակ երաժիշտ, փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյը և Թոդ Դուգլաս Միլլերը:
Ֆիլմը ցուցադրվելու է նաև աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում և այլն:
ՀՀ կառավարություն