Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության անդամները կամա թե ակամա հաստատում են, որ Տիգրան Ավինյանն ապօրինի է ստանձնել Երևանի քաղաքապետի լիազորությունները. Սամվել Հակոբյան

Նոյեմբեր 17,2023 22:44

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ  Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ինչպես հայտնի է, «Մայր Հայաստան» խմբակցության որոշմամբ դիմել եմ դատարան՝ Տիգրան Ավինյանի կողմից Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման ոչ իրավաչափությունը ճանաչելու և քաղաքապետի լիազորությունների ստանձնման նոր նիստ նշանակելու հայցով:

Հոկտեմբերի 13-ին Ավինյանի երդման արարողության նիստը քվորում, այսինքն՝ ավագանիների առնվազն կեսից ավելիի ներկայություն չի ունեցել, հետևաբար՝ նա չէր կարող երդվել ու ստանձնել քաղաքապետի լիազորությունները:

Ակնկալում ենք, որ դատարանն օրենքով կառաջնորդվի և կբավարարի մեր հայցը:

Ի դեպ, Ավինյանի թիմակիցները՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու նրա տեղակալ Վաչե Տերտերյանը, ԱԺ-ում թեմային անդրադառնալով՝ հաստատել են, որ համայնքների ավագանիների նիստերը, այդ թվում՝ Երևանի քաղաքապետի երդման արարողության նիստը, պետք է իրավազոր լինեն, իսկ դա հնարավոր է միայն քվորումի ապահովման դեպքում: Այնպես որ, Երևանի քաղաքապետարանում այս կարևորագույն հարցում կա ապօրինություն՝ այդտեղից բխող հետևանքներով»:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը` Ինչպես հայտնի է, «Մայր Հայաստան» խմբակցության որոշմամբ դիմել եմ դատարան՝ Տիգրան Ավինյանի կողմից Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման ոչ իրավաչափությունը ճանաչելու և քաղաքապետի լիազորությունների ստանձնման նոր նիստ նշանակելու հայցով: Հոկտեմբերի 13-ին Ավինյանի երդման արարողության նիստը քվորում, այսինքն՝ ավագանիների առնվազն կեսից ավելիի ներկայություն չի ունեցել, հետևաբար՝ նա չէր կարող երդվել ու ստանձնել քաղաքապետի լիազորությունները: Ակնկալում ենք, որ դատարանն օրենքով կառաջնորդվի և կբավարարի մեր հայցը: Ի դեպ, Ավինյանի թիմակիցները՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու նրա տեղակալ Վաչե Տերտերյանը, ԱԺ-ում թեմային անդրադառնալով՝ հաստատել են, որ համայնքների ավագանիների նիստերը, այդ թվում՝ Երևանի քաղաքապետի երդման արարողության նիստը, պետք է իրավազոր լինեն, իսկ դա հնարավոր է միայն քվորումի ապահովման դեպքում: Այնպես որ, Երևանի քաղաքապետարանում այս կարևորագույն հարցում կա ապօրինություն՝ այդտեղից բխող հետևանքներով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930