Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գահավիժումը պետք է կանգնեցնել. ՀՀԿ-ն մարզային այցելությունների շարք է սկսել

Նոյեմբեր 17,2023 21:44

«Սեպտեմբերյան դեպքերի ժամանակ, կանգնում էինք՝ կրակում էին, ասում էինք, լավ, սրանից վատ էլ ի՞նչ պիտի լինի մեզ համար: Այսինքն, կարող էին մեզ կոխ տալով՝ անցնել՝ գնալ էնտեղ. այս խնդիրը ոնց ե՞ք կարում անեք, որ պետությունը կանգնի ժողովրդի կողքին»,- Սիսիանում բնակիչները նման հարց ուղղեցին ՀՀԿ անդամներին:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը մարզային այցելությունների շարք է սկսել: Բնակիչների հետ հանդիպումների ժամանակ քննարկվում են անվտանգային խնդիրները, ստեղծված իրավիճակում խորացող սոցիալական ճգնաժամը եւ հնարավոր ելքերը:

ՀՀԿ անդամներն օրերս եղել են Սիսիանում:

Մանրամասները՝  տեսանյութում

ՀՀԿ մեկ այլ պատվիրակություն էլ Մարտունիում էր:

«Ցավոք, այն ամենն ինչի համար, որ մենք 2018 թվականին զգուշացնում էինք բոլորին, եւ որի համար նաեւ 2018-ին մտանք ընտրապայքարի մեջ, թվում է թե խելահեղություն էր, 2018-ի այդ էյֆորիայի մեջ «մերժված» կուսակցությունը մի քանի ամսից նորից գնում է ընտրության՝ «Եթե մտահոգ ես» կարգախոսով… «Եթե մտահոգ ես Արցախով, մեր ԶՈՒ պահպանությամբ, մեր ավանդական արժեքների պահպանությամբ» ու փաստորեն, դուրս եկավ, որ բոլոր ուղղություններով, որ մենք խոսում էինք, ճշմարտություն էր: Մեր քննադատական խոսքը՝ մինչեւ 2020 թվականը, եղել է ուղղված Արցախի հարցում բանակցային գործընթացին, դիտավորյալ սխալներին եւ դեպի պատերազմ գործընթացը տանելուն եւ ուղղված է եղել արտաքին քաղաքականության բալանսները խախտելուն: Չլսեցին: Եղավ պատերազմ»,- Մարտունիում հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ պատերազմից հետո իրենց քննադատական խոսքին ավելացավ իշխանափոխության պահանջը, որովհետեւ դա անհրաժեշտություն էր, ոչ թե քմահաճույք, քանի որ աշխարհում չի եղել որեւէ պարտված ղեկավար, որը հետագա բանակցություններում հաջողության հասնի:

Արցախի ամբողջական կորստից հետո, Արտակ Զաքարյանի կարծիքով, հիմա բոլորի համար էլ պարզ է, թե ինչո՞ւ 2021 թվականի արտահերթ ընտրություններում ՔՊ-ն մնաց իշխանության. «Թե ինչի՞ համար արտաքին դերակատարները, ովքեր որ սրանց բերել էին իշխանության, պահեցին»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Սրիկայության շքերթ է, 22 տարի իշխանության լափումից հետո հիմա իջնել հրապարակ ու ասել գնում ենք մարզերով որ փրկենք երկիրը…. երկիրը ձեզանից փրկեք

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930