Նոյեմբերի 11-15-ը պատգամավորներ Տաթեւիկ Գասպարյանը, Լիլիթ Կիրակոսյանը եւ Արուսյակ Մանավազյանը Ռեյկյավիկում մասնակցել են «Գլոբալ Ֆորումի»: Պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանն ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաեւ տարածաշրջանային խնդիրներին:
«Խնդրում եւ հորդորում եմ բոլորիդ միանալ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որի իրականացումը ոչ միայն օգուտ կբերի մեր տարածաշրջանին` Հարավային Կովկասին, այլեւ կնպաստի միջազգային հանրությանը զարգացմանը առեւտրի, ինտեգրման, կայունության եւ անվտանգության առումներով: Սահմանների եւ երթուղիների հետագա բացումը ճանապարհ կբացի ավելի ներառական եւ արդար հասարակությունների համար` ապահովելով վճռական աջակցություն եւ հզորացում, հատկապես` կանանց վերականգնման եւ վերակառուցման գործընթացներում»,- նշել է պատգամավորը:
Մանրամասները` տեսանյութում:
Կարդացեք նաև
ՀՀ Ազգային ժողով