Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Նոյեմբեր 17,2023 19:07

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է «Գլոբալ Հարավի ձայնը» արտաքին գործերի նախարարների 2-րդ առցանց գագաթնաժողովին

Նոյեմբերի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է «Գլոբալ Հարավը և մեկ զարգացում» թեմայով «Գլոբալ Հարավի ձայնը» արտաքին գործերի նախարարների 2-րդ առցանց գագաթնաժողովին:

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է նման միջոցառումների նախաձեռնումը: Նշելով Հնդկաստանի հանձնառությունը «Աշխարհը մեկ ընտանիք է» գաղափարի իրագործման համար՝ նախարարի տեղակալը կարևորել է աշխարհում խաղաղության, համերաշխության ու ներդաշնակության առաջնահերթությունը: Նա հավելել է, որ գլոբալ մարտահրավերները, պայմանավորված մատակարարման գլոբալ շղթաների խաթարմամբ ու զինված հակամարտություններով, խստագույնս են անդրադարձել Հայաստանի վրա՝ հանգեցնելով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք խաչմերուկում որպես միացնող հանգույց հանդիսանալու Հայաստանի հանձնառությանը և, որպես խաղաղության օրակարգի բաղադրիչ, կարևորել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Գագաթնաժողովին մասնակցել են Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը, ինչպես նաև «Գլոբալ Հարավը» ներկայացնող տասնհինգից ավելի երկրներ ու այդ երկրների հետ սերտ համագործակցող պետություններ:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930