ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ցավակցություն է հայտնել ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ։
«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան անունից ցավակցում եմ այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով գրանցված ողբերգական մահվան կապակցությամբ և շուտափույթ ապաքինում եմ մաղթում վնասվածք ստացածներին»,- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հաղորդմամբ՝ ասել է դեսպան Քվինը։