Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանաչապատմամբ զբաղվող բանվորների հետ է կապված դեպքը, այդ տարածքը նրանց համար ծառայել է որպես հանդերձարան»․ Ժաննա Անդրեասյանը ԵՊՀ-ում հրդեհի մասին

Նոյեմբեր 17,2023 16:16

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցած ողբերգական հետեւանքով հրդեհին, ասաց՝ այս պահին ուսումնասիրություններ են ընթանում, մի քանի վարկածներ կան, բայց ճիշտ կլինի սպասել մասնագիտական եզրակացությանը։

Նախնական տվյալներով, ըստ նախարարի, կանաչապատմամբ զբաղվող բանվորների հետ է կապված դեպքը, նկուղային այդ տարածքը նրանց համար ծառայել է որպես հանդերձարան․ «Քիմիական մասնաշենքի նկուղային հատվածում, որին կից քիմիական նյութերի պահեստն է։ Բարեբախտաբար, կարողացել են հրդեհն արագ մարել, ու ավելի մեծ խնդիրներ չեն առաջացել։ Ունենք ողբերգական իրավիճակ, կա մեկ զոհ, տուժածներ»։

Արդյոք սպասել ռեկտորի հրաժարականին, այս հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց՝ չի կարծում, որ դժբախտ պատահարի գրանցման արդյունքում պետք է նման հարց հնչեցնենք․ «Նախ պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել, պարզել հիմնական պատճառը։ Եթե դա կապված կլինի որեւէ մեկի աշխատանքի կատարման հետ, բնականաբար, այդ հարցերի հետեւից պետք կլինի գնալ»։

Նա ասաց, որ դժբախտ պատահարներ տարբեր շենքերում լինում են, այդ թվում՝ հանրային նշանակության, եւ պետք չէ ծայրահեղացնել, թե ԵՊՀ շենքում անվտանգ չէ։

Անդրեասյանի խոսքով՝ ԵՊՀ-ում, ինչպես նաեւ մյուս բուհերում, անվտանգության կանոնները պահպանվում են, տեսչական մարմինները համապատասխան ստուգումներ են իրականացնում, թերությունները կարգավորվում են․ «Մենք մեծ աշխատանք ունենք տանելու հանրային նշանակության շենքերի անվտանգության, սեյսմակայունության ուղղությամբ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930