Մարգարայի անցակետի կառուցումը մեկ անձից գնման ընթացակարգով է կատարվել, քանի որ հրատապության հարց կար, կարճ ժամկետում պետք է ավարտեին աշխատանքները։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Անցակետը գրեթե պատրաստ է, միգուցե մյուս շաբաթվա ընթացքում արդեն պատրաստ լինի, գրեթե աշխատանք չի մնացել։ Իսկ որակի մասով հսկողություն է իրականացվում, ամեն լումայի ծախսը ուշադիր հսկվում է»,- ասաց ՊԵԿ նախագահը։
Նա հայտնեց, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման դեպքում բեռնատարների երթեւեկության մասին համաձայնություն չի եղել․ «Խոսքը գնում է 3-րդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների մասին»։
Գնահատվո՞ւմ է, թե Մարգարայի անցակետի շահագործմամբ ՀՀ պետբյուջե որքան գումար կմտնի, այս հարցին ի պատասխան` Բադասյանն ասաց՝ գնահատվում է, կոնկրետ գումար հնարավոր չէ նշել առհասարակ նաեւ հետազոտություններն ավարտելուց հետո։ Բայց աքսիոմատիկ ճշմարտություն է՝ բաց սահմանն ավելի լավ է, քան փակ սահմանը։ Իհարկե, այդտեղ կան թե դրական կողմեր, թե կարող են լինել որոշակի բացասական կողմեր»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ