Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե 1996-ին Ղարաբաղի խնդիրը լուծված էր, 2014-ին ո՞նց էիր պառլամենտում կողմ քվեարկում Արցախի անկախությանը, Նիկոլ». Էդուարդ Շարմազանով

Նոյեմբեր 17,2023 15:50

«Բա որ 1996 թվականին արդեն Ղարաբաղի խնդիրը լուծված-վերջացած էր, էլ ձեւ չկար Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին, կար միայն Հայաստանի հանրապետության հարց, բա 2014-ին ո՞նց էիր պառլամենտում կողմ քվեարկում Արցախի անկախությանը, Նիկոլ: Բա 2015-ին ո՞նց էիր ասում՝ երրորդ նախագահն իրավունք չունի որեւէ փոխզիջման գնալ: Բա թիմակիցներդ ո՞նց էին գնում Աղդամում նռերով նկարվում՝ ասում էին՝ Աղդամն իմ հայրենիքն է: Բա ո՞նց էիր գնում Շուշիում տրնգի պարում, դո՞ւ էիր ազատագրել Շուշին…»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նրան նաեւ հիշեցնելով «թավշյա հեղափոխության» շրջանում եւ դրանից հետո ԱԺ ամբիոնից արած իր հայտարարությունները, որ «բոբո ՀՀԿ-ականները» Արցախի հարցում փոխզիջումների էին գնում, իսկ ինքն ու իր հեղափոխությունը Արցախին բերելու են ինքնիշխանություն եւ անկախություն, արցախահայության իղձերի իրականացման:

Հիշեցնենք, օրերս խորհրդարանում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առնվազն 1996 թվականից՝ Լիսաբոնի գագաթաժողովից, Արցախի հարցը լուծված է եղել ու դրված է եղել ՀՀ-ի հարցը:

«Արցախահայության իղձերն անհայրենիք ու անտուն մնա՞լն էր»,- հարց հնչեցրեց բանախոսը:

Լիսաբոնում՝ Արցախի հարցը լուծված լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն Էդուարդ Շարմազանովը «զառանցանք» է որակում եւ հիշեցնում հարցի կարգավորման ժամանակագրությունը՝ ամենաբարձր մակարդակով ստորագրված փաստաթղթերը եւ Ադրբեջանի նախագահի պահվածքն այդ շրջանում:

«Զատիկից հետո ներկած ձուն ո՞ւմ է պետք»,- սա էլ Էդուարդ Շարմազանովի դիտարկումն է՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու՝ երեկ ընդունված բանաձեւին: Բանախոսի դիտարկմամբ, եթե դա չի արվել 44-օրյա պատերազմի ժամանակ, դրանից հետո, ավելին, Ադրբեջանը հայտարարվել է ԱՄՆ-ի վստահելի գործընկեր, այժմ այն որեւէ նշանակություն չունի:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930