Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՏԱ նախարարը չի բացահայտում, թե ով է «ՄՏՍ-Հայաստանի» իրական գնորդը

Նոյեմբեր 17,2023 15:39

«ՄՏՍ-Հայաստան» հեռահաղորդակցության ոլորտի խոշոր օպերատորի վաճառքի մասին մանրամասներ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը չի հայտնում։ Այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ ինչու կառավարությունը փոխեց դիրքորոշումը, մինչ այդ հայտնում էին, որ վաճառքը կարող է վնասել ազգային անվտանգության շահերը։

Նախարարն ի պատասխան ասաց, որ ընկերության հայտն ու տեղեկատվությունը գործընկերների հետ ստուգվել է, որից հետո համաձայնություն է տրվել։

Թե ո՞վ է իրական գնորդը, սեփականատերը՝ որպես ֆիզիկական անձ, այս հարցին էլ ի պատասխան նախարարն ասաց, որ գիտի, թե ով է գնորդը, բայց չի ասի․ «Մենք գիտենք՝ ով է գնորդը, չեմ ասի՝ ով է»։

«Գրավոր դիմեք»,-լրագրողների պնդմանն այսպես արձագանքեց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ «ՄՏՍ-Հայաստան»-ը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով թույլ տալու ընկերության 100% բաժնետոմսերը Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ին վաճառելու համար։ ԲՏԱ նախարարությունը Հանձնաժողովին նոյեմբերի 9-ին հայտնել է, որ գործարքի կայացման վերաբերյալ իր իրավասությունների շրջանակում առարկություններ չունի՝ գրությանը կից ներկայացնելով հայտի առնչությամբ դիտողություն չունենալու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ դիրքորոշումը։

Մինչդեռ այս տարվա ապրիլին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արգելել էր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը․ «Գործարքի համաձայնեցումը կարող է մերժվել, եթե համաձայնություն ստանալու համար ներկայացված փաստաթղթերը և (կամ) տեղեկատվությունը չեն համապատասխանում Հանձնաժողովի սահմանված կարգի պահանջներին, ինչպես նաև իրավասու մարմնի գնահատմամբ վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերը»։

Թե կոնկրետ ի՞նչ փոխվեց, որ այժմ ընկերության վաճառքը ազգային անվտանգության շահերին չի հակասում, նախարարը լրագրողների այս հարցերին այդպես էլ հստակ չպատասխանեց։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930