ՀՀ հավաքական թիմի կազմում՝ Մեքսիկայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում, գերազանց հանդես Է եկել Շիրակի մարզպետի աշխատակազմի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի մարզուհի Ալեքսանդրա Գրիգորյանը։
Մարզիչ Քրիստինե Պետրոսյանի սանը երկամարտի 188 կգ արդյունքով դարձել է աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր։
Ալեքսանդրան 107 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել նաև «Հրում» վարժաձևում։
Շիրակի մարզպետի աշխատակազմ