Շիրակի մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներն իրականացվում են չորս կազմակերպությունների կողմից։ Ճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքները մեկնարկել են նոյեմբերի 16-ից և կշարունակվեն մինչև 2024 թվականի մարտի 31-ը։
2021 թվականի դեկտեմբերի 27-ին կնքված պայմանագրերի համաձայն.
ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներն իրականացնում է «Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ։
ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներն իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ։
Կարդացեք նաև
ՀՀ Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներն իրականացնում է «Անիի ՃՇՇ» ՍՊԸ։
ՀՀ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներն իրականացնում է «Ճանշին» ՓԲԸ։
Շիրակի մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներ իրականացնող չորս կազմակերպությունները պատրաստ են 2023-2024 թվականների ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներին։
Կազմակերպությունների սարքին վիճակում գտնվող 45 միավոր մեքենասարքավորումները, կուտակած 160 տոննա տեխնիկական աղը և 6150 խորանարդ մետր հանքային խարամը բավարար է ձմեռային պահպանման աշխատանքների իրականացմանը։
Շիրակի մարզպետի աշխատակազմ