Քիչ առաջ Shamshyan.com-ը տեղեկություն էր հրապարակել, որ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արթիկ քաղաքում․ Արթիկի շտապօգնության բժիշկները կանչով մեկնել են տներից մեկը ու հայտնաբերել են 16-ամյա Դավիթ Չ․-ի դին։
Արթիկի փոխհամայնքապետ Վարդան Մակեյանը փոխանցեց, որ, ըստ իրենց տեղեկությունների, պատանին մահացել է իր իսկ տանը։
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն Aravot.am-ին տեղեկացրեց․ «Նոյեմբերի 17-ին ժ.05.58-ին «Արթիկ» շտապ օգնության կայանից հաղորդում է ստացվել, որ ժամը 05․40-ին տանը հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել Դ. Չ.-ն /2007թ:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել է քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար»:
Կարդացեք նաև
Մենք տեղեկացանք, որ պատանին սովորում է Արթիկի պետական քոլեջի երկրորդ կուրսում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ