Լրահոս
Օրվա լրահոսը

450 միլիոն դրամից ավելի տուգանք դեղերի շրջանառության ոլորտի վերահսկողության արդյունքում

Նոյեմբեր 17,2023 14:21

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողություն իրականացնող պետական մարմին, 2023 թվականի ընթացիկ ժամանակահատվածում իրականացրած վերահսկողական գործառույթների արդյունքում արձանագրել է բազմաթիվ խախտումներ, իսկ խախտում թույլ տված տնտեսավարող սուբյեկտների՝ խախտման համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ կայացվել են տույժ նշանակելու մասին որոշումներ, ընդհանուր՝ 463․290․000 դրամ տուգանք։

Վերահսկողական միջոցառումների ընթացքում հայտնաբերված և արձանագրված խախտումների զգալի մասը վերաբերել է չգրանցված դեղեր ներմուծելուն, դեղերն օրենքի խախտմամբ ներմուծելուն և չգրանցված կամ օրենքի խախտմամբ ներմուծված դեղեր իրացնելուն։

Վերահսկողության արդյունքում արձանագրված դեպքերի և պաշտոնատար անձանց նկատմամբ նշանակված տույժերի ընդհանուր վերլուծությունից պարզ է դարձել, որ հիմնական խախտումներն արձանագրվել են միմյանց հետ փոխկապակցված, դեղերի շրջանառության ոլորտում մեծածախ և մանրածախ իրացում իրականացնող մի քանի տնտեսավարող սուբյեկտների մոտ, իսկ 463․290․000 դրամ ընդհանուր տուգանքի մեծ մասը՝ 345․600․000 դրամ տուգանվել են խախտում թույլ տված վերոնշյալ տնտեսավարող սուբյեկտների պատասխանատու պաշտոնատար անձինք։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակելու է դեղերի շրջանառության ոլորտում իրականացնել վերահսկողական միջոցառումներ՝ իր լիազորությունների շրջանակում կիրառելով օրենքով վերապահված ողջ գործիքակազմը։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930