Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Շահրամանյանը քննիչ հանձնաժողով է հրավիրվել որպես Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն, ինչո՞ւ չեն հրավիրվել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենները»․ Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 17,2023 14:16

«Որքանով ես եմ տեղյակ, Սամվել Շահրամանյանին քննիչ հանձնաժողով հրավիրել են ոչ թե որպես Արցախի նախագահի, այլ որպես 2018-2020 թվականների ընթացքում ԱԱԾ նախկին տնօրենի»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հրավեր է ուղարկել նաեւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին։

Տիգրան Աբրահամյանն ասաց․ «Առաջին բանը, որն իմ մտքով անցել է, հետեւյալն է՝ շատ տարօրինակ է, որ քննիչ հանձնաժողով չեն հրավիրվել այդ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ տնօրենները, տարբեր ուժային կառույցի ղեկավարներ, կամ թեկուզ 44-օրյա պատերազմի օրերին Արցախի ԱԱԾ-ն ղեկավարած անձը։ Եվ այս իրավիճակում հրավիրվել է Սամվել Շահրամանյանը։ Մեծ առումով արդեն իսկ ակնհայտ է, թե դա ինչ նպատակ ունի»,- ասաց նա։

Աբրահամյանը հավելեց, որ քննիչ հանձնաժողովի հետ կապված իրենց դիրքորոշումները տարբեր փուլերում հայտնել են։

 Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930