Երևան քաղաքում`
Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-19-ին, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 20-ին, 21-ի գիշերը սպասվում է անձրև։
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 17-ի ցերեկը, 19-ին, 21-ին առանձին շրջաններում, 20-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Առանձին հատվածներում կդիտվի նաև մառախուղ։ 18-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, 17-21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 17-ի ցերեկը և 18-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, 20-ի ցերեկը և 21-ի գիշերը ևս 6-8 աստիճանով։
Կարդացեք նաև
Երևան քաղաքի նոյեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 17.8°C (1998թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -5.0°C (1993թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 6.6°C
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն