Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Հիլեր. «Ֆասթ Բանկում մենք շարունակաբար ներդրումներ ենք կատարում տեխնոլոգիայի մեջ՝ բարելավելու մեր թվային բանկինգի ծառայությունները»

Նոյեմբեր 17,2023 12:46

Թվային բանկինգը կարևոր և զարգացող թեմա է ինչպես համաշխարհային, այնպես էլ Հայաստանի ֆինանսական ոլորտում և նպատակ ունի տեխնոլոգիաների, թվային հարթակների օգտագործման միջոցով հաճախորդներին բանկային ծառայություններ առաջարկել։ Այս մոտեցումը կարևորվում է հատկապես վերջին տարիներին, քանի որ մարդիկ իրենց ֆինանսների արդյունավետ կառավարման համար սկսել են այլընտրանքային ուղիներ փնտրել։ Ֆասթ Բանկի Խորհրդի անդամ Դենիել Հիլերը, որը 80-ականներից աշխատում է ֆինանսական ոլորտում, անդրադարձել է Հայաստանում թվային բանկինգի զարգացման միտումներին և այդ համատեքստում՝ հաճախորդների հետ ֆիզիկական կապի պահպանման կարևորությանը։

«Ֆասթ Բանկում ներդրումներ ենք կատարում տեխնոլոգիաների մեջ՝ բարելավելու թվային բանկինգի մեր ծառայությունները, միևնույն ժամանակ, կարևորելով հաճախորդների հետ ֆիզիկական շփման պահպանումը՝ շարունակաբար զարգացնում ենք մեր աշխատակիցների հմտությունները։ Ես հավատում եմ, որ ավանդական շփումը թվային բանկինգի համադրությամբ կարող է ապահովել հաճախորդների լավագույն սպասարկումը: Ֆասթ Բանկի ռազմավարությունը մշակվել է աշխարհահռչակ թվային բանկի մոդելի լավագույն փորձի հիման վրա, որը ենթադրում է՝ մեզ համար հաճախորդը բիզնես մոդելի կենտրոնն է, ում տրամադրելու ենք անհատականացված բանկային ծառայություններ՝ արդյունավետ լուծումներով: Դրան զուգահեռ, կիրառելու ենք նաև տարբեր այլ մոտեցումներ»,-ասել է Հիլերը։

Դանիել Հիլերը խոսել է նաև Բանկի Խորհրդի կազմում ընդգրկվելու, ընդհանուր մշակույթի և կորպորատիվ կառավարման մեջ իր ունեցած փորձառության ու դերի մասին, ինչպես նաև անդրադարձել է Ֆասթի ապագա ծրագրերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930