Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի պետական մի շարք ինստիտուտներ, առաջին հերթին ժողովրդի սուբյեկտայնությունը մատնանշող, պետք է գործեն»․ Արծվիկ Մինասյան

Նոյեմբեր 17,2023 12:34

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը։ Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանն ասել էր, թե ՀՀ-ում Արցախի պետական ինստիտուտների պահպանումը Հայաստանի համար անվտանգային սպառնալիք է ստեղծում։ «Բնականաբար, մերժելի է այդ մոտեցումը։ Ավելին, սա շարունակությունն է այն ազգակործան քաղաքականության, որը գործող իշխանությունն իրականացնում է»,- ասաց Մինասյանը։

Նրա խոսքով՝ բռնի տեղահանվել է 150 հազարից ավելի արցախցի։ Փաստացի Արցախն ամբողջությամբ հայաթափված է, եւ, Արծվիկ Մինասյանի խոսքով, այս թվերը չափազանց կարեւոր են, որ նաեւ միջազգային հանրությանը ճիշտ պատկեր փոխանցվի։ «Ակնհայտ եւ միանշանակ է, որ պետական մի շարք ինստիտուտներ, առաջին հերթին ժողովրդի սուբյեկտայնությունը մատնանշող եւ նրա ներկայացուցչական բարձրագույն մարմինը՝ առաջին հերթին Ազգային ժողովը, նախագահը, արտաքին քաղաքականությունը ներկայացնող գերատեսչությունը, Արցախի Հանրապետության բազմաթիվ այլ պետական հաստատություններ, իհարկե, պետք է գործեն։ Իհարկե, պետք է այս մարմինները պետք է կարողանան իրենց հավաքական եւ անհատական բազմաթիվ հարցեր, խնդիրներ՝ կապված արցախահայության հետ, հավուր պատշաճի ներկայացնել»,- ասաց նա։

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ թե ինչ կարգավիճակով արցախցիները կվերադառնան Արցախ, դա առաջին հերթին Արցախի ժողովրդի սուբյեկտայնության ճանաչման հենքի վրա Արցախի ժողովուրդն ինքն է որոշելու, որովհետեւ ինքը պետք է ասի, թե որոնք են անվտանգության տեսակետից անհրաժեշտ պայմանները՝ կարգավիճակից սկսած, մինչեւ կոնկրետ միջազգային երաշխիքներ։ «Եվ կարեւոր են այն բավարար ծավալի իրավունքները, որոնք անհրաժեշտ կլինեն Արցախի մեր ժողովրդին՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու համար»,- ասաց Մինասյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930