Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խաղաղության օրակարգը չունի իրատեսական եւ իրավական հիմքեր հաստատվելու եւ գործարկվելու համար. «Ազգ»

Նոյեմբեր 17,2023 12:42

Հանրագումարելով այն քաղաքական տեքստը, որն առաջ են բերում Թուրքիան եւ Ադրբեջանը, թուրք-ադրբեջանական հաճախակի դարձած զորավարժությունները, հասարակությունների մասշտաբով հայատյացության չդադարող քարոզչությունը մեր պետական սիմվոլների եւ հայկական մշակույթի դեմ «յուրահատուկ» պայքարը, Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված վերջին ցեղասպան գործողությունները եւ արցախահայերի բռնի տեղահանումը, ինչը Ալիեւի եւ Էրդողանի կողմից օրերս որակվեց որպես «հաջողությամբ իրականացված գործողություն», պարզ է դառնում, որ խաղաղության օրակարգը չունի իրատեսական եւ իրավական հիմքեր հաստատվելու եւ գործարկվելու համար: Կեղծ պայմանագրի կնքմամբ անգամ չեն դադարելու Հայաստանի պետականությանը սպառնացող այն բոլոր գոյաբանական վտանգները, որոնք դրված են Ադրբեջանի, նաեւ Թուրքիայի ռազմավարական ծրագրերի հիմքում: Պատահական չէ նաեւ այն հանգամանքը, որ Ադրբեջանը Արցախում ունեցած իր հաջողություններից հետո չի վերացնում Հայաստանի՝ իր իսկ կողմից ձեւավորած «արտաքին թշնամու» կերպարը, որի նպատակն է. պարարտ հող ունենալ հետագա ռազմաքաղաքական ծրագրերի իրագործման համար:

Հաշվի առնելով գլոբալ քաղաքական գործընթացները՝ պետք է փաստել, որ հումանիզմը եւ խաղաղության օրակարգերը չեն գործում: Իսկ խաղաղության պահպանման միջազգային հիմնական կառույցները, մասնավորապես՝ ՄԱԿ-ը, մատնված են անգործության եւ չեն իրականացնում արդյունավետ գործառույթ: ՀՀ իշխանությունները պետք է սա ի գիտություն ընդունեն եւ հաշվի առնեն այն իրական աշխարհակարգը, որն օր-օրի ձեւավորվում է եւ վկայում խաղաղության ձախողման մասին: Այս պարագայում կարճաժամկետ կամ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու միակ այլընտրանքը՝ ռազմականացման, պաշտպանունակության բարձրացման ճանապարհով գնալն է:

 Գևորգ ՄՈՂՐՈՎՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930