Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանը եկամտային հարկի վերադարձի մասին նախագիծը հանեց կառավարության նիստի օրակարգից

Նոյեմբեր 17,2023 11:45

Գործադիրն այսօրվա նիստում եկամտային հարկի վերադարձը որոշ մարզերում սահմանափակելու մասին նախագիծը երկար քննարկելուց հետո, որոշեց այն հանել օրակարգից։

Այդ նախագծով առաջարկվում է՝ 2027 թվականի հունվարի 1-ից եկամտային հարկը չի վերադարձվելու՝ եթե գույքը գտնվում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում, 2029 թվականի հունվարի 1-ից հետո եկամտային հարկը չի վերադարձվելու, եթե գույքը գտնվում է այլ մարզերում։

«Այս որոշման տրամաբանությունը տարածքային համաչափ զարգացումը խթանելն է եւ նաեւ մեր տնտեսական ակտիվության լրացուցիչ խթան ստեղծելը։ Այս գործիքի ընդունմամբ մենք էական փոփոխությունների ենք հասել Հայաստանում քաղաքացիների կողմից բնակարան ձեռք բերելու գործընթացում»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ 2018-ից մինչ օրս ավելի քան 35000 ընտանիք բնակարան է ձեռք բերել այս գործիքով․ «Հույս ունենք, որ մարզերում էլ առաջնային շուկան կզարգանա ու բնակարանաշինությունը կխթանվի»։

2022 թվականի տվյալներով, ինչպես ներկայացրեց Փաշինյանը, 35 մլրդ դրամ է վերադարձվել նշված հոդվածով՝ հիփոթեքային վարկի տոկոսագումարների սպասարկման համար։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ հայտնեց, որ 2015 թվականին հիփոթեքային վարկի վերադարձի գումարը կազմել է 273 միլիոն դրամ, այս տարի արդեն 50 միլիարդ դրամ է կազմել, մինչեւ տարեվերջ 53 միլիարդ դրամ կկազմի, իսկ մյուս տարի՝ 80 միլիարդ։

Բադասյանը նաեւ հստակեցրեց՝ 2025 թվականի հունվարի 1-ից Երեւանում դադարում է հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձը։

Փաշինյանը տարակուսեց․ «Այդ դեպքում դիսոնանս չի՞ առաջանում»։

Նիստում երկար քննարկում էին՝ արդյոք այս նախագիծը Փաշինյանի ասած նպատակին ծառայո՞ւմ է, թե՞ ոչ։ Կառավարության անդամներից ոչ ոք չկարողացավ հստակ պատասխանել։

«Եթե Երեւանում կառուցապատողը մի տարի ժամանակ ունի, ինչո՞ւ պետք է Նոր Հաճնում կառուցի, Երեւանում կկառուցի»,-ասաց Փաշինյանը։ Նրա այս դիտարկումից հետո էլ նախագծի հեղինակները, մասնավորապես ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը, չկարողացան մեկնաբանել նախարարության ներկայացրած նախագիծը։

Փաշինյանը որոշեց նախագիծը օրակարգից հանել, հանձնարարեց նախագծում առկա հակասություններն ու հարցերը հստակեցնել, շտկել։

 

 Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930