Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու օրվա մեջ պետք է հանեմ Շուշիի գորգերը ու չգիտեմ, թե ուր տանեմ. «վերեւից» կարգադրություն է իջել. «Հրապարակ»

Նոյեմբեր 17,2023 11:01

Տարածքային խնդրով պայմանավորված՝ վերջին մեկ տարին Շուշիի գորգերի թանգարանի ցուցանմուշները ժամանակավորապես ցուցադրվում էին մարզային տարբեր թանգարաններում։

Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր տնօրեն Վարդան Ասծատրյանը, անվտանգային նկատառումներից ելնելով, խուսափում է նշել, թե հիմա որտեղ են պահվում Շուշիից տարհանված ու փրկված գորգերը, միայն նշում է, որ մարզային պետական կառույց է՝ ԿԳՄՍՆ-ին պատկանող։ «Խնդրել էի, որ այդտեղ մնան, մինչեւ հասկանամ հետագա ընթացքը, բայց ընդամենը մի ժամ առաջ տնօրենը զանգեց ինձ ու ասաց՝ շատ եմ խնդրում, ինձ կանչել ասել են՝ ասա, թող շուտ հանի այդ գորգերն ու ինչ ուզում ա, անի․․․ հիմա, այս երկու օրվա մեջ պետք է հանեմ գորգերը ու իրականում չգիտեմ, թե ուր պետք է տանեմ, ինչ պիտի անեմ։ Սա է իրականությունը․․․ ես այդ մարդկանց չեմ մեղադրում ու չեմ էլ ուզում ասել՝ որ կառույցի տնօրենն է ինձ զանգել ասել, որ գորգերը հանեմ, որովհետեւ իրենք մեղավոր չեն, իրենց ընդամենը «վերեւից» նման կարգադրություն է իջել»,- հավելում է թանգարանի հիմնադիրը։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930