Երեւանի պետական համալսարանում պայթյուն է տեղի ունեցել եւ կան տուժածներ: Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Մանուկյանից:
«ԵՊՀ առաջին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, հրդեհն այս պահին մարված է, փրկարար ծառայողներն էլ համապատասխան գործողություններ են իրականացնում»,-փոխանցեց համալսարանի մամուլի խոսնակը:
Տուժածների վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան էլ հայտնեց, որ այս պահին հստակ ոչինչ չի կարող ասել եւ ավելի ուշ Երեւանի պետական համալսարանը հանդես կգա հայտարարությամբ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Հ․ Գ․ Քիչ անց Քնար Մանուկյանը ՖԲ էջում գրառում է արել․ «Ցավով տեղեկացնում եմ, որ ԵՊՀ-ում բռնկված հրդեհի հետևանքով կա մեկ զոհ և երեք վիրավոր»։