ԵՊՀ-ում հրդեհը մարվել է, ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԵՊՀ-ի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը:
«ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։
Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։
Նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից։
Կարդացեք նաև
Ավելի ուշ հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ», – նշել է ԵՊՀ-ի մամուլի խոսնակը:
«ԵՊՀ մասնաշենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ»,- հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Նախնական տվյալներով՝ երեք տուժաժ հոսպիտալացվել է: Ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնությունն ու հետազոտությունները:
Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք:
Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է ԱՆ հայտարարությունում: