«Ազատություն». Վաշինգտոնը վերահաստատում է՝ շարունակում է աջակցել խաղաղ բանակցություններին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրները լուծելու համար։
Այդ մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն՝ արձագանքելով Բաքվի երեկվա հայտարարությանը, թե հրաժարվում է Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումից։
«Մենք խրախուսում են կողմերին՝ ներգրավվել այդ բանակցություններում, անկախ նրանից՝ դրանք կլինեն այստեղ, թե մեկ այլ տեղ, և դա շարունակելու է մնալ մեր քաղաքականությունը», – ասել է Միլլերը։
Երեկ Բաքուն նաև հայտարարեց, որ «Միացյալ Նահանգների միակողմանի մոտեցման հետևանքով այդ երկիրը կարող է կորցնել միջնորդի իր դերը»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: