Եթե կա մարդ, որն այսօրվա Հայաստանում իրեն անվտանգ է զգում, տեսնելով Արցախից Հայաստան տեղափոխված իր հայրենակիցներին` երջանիկ է, նաեւ բավարարված է իր եւ բոլոր ՀՀ քաղաքացիների ազատության մակարդակով, ուրեմն այդ մարդու մոտ մի բան այն չէ:
Նորմալ մարդիկ հաստատ իրենց չեն կարող լիարժեք լավ զգալ այսօրվա Հայաստանում, որքան էլ բարձր ամբիոններից Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները դա ներշնչեն նրանց: Վստահ եմ` անգամ իշխանության մեջ գտնվող մարդկանց մեծ մասն իրենց լավ չեն զգում. ապագայի հանդեպ վախեր ունեն, իրենց բարեկեցությունը կորցնելու անհանգստություն: Մտավախություն, որ ինչպես անսպասելիորեն հայտնվել են ալիքի վրա, այնպես էլ ալիքի տակ կանցնեն մի օր:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: