Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Պետդեպարտամենտի արձագանքը՝ Բաքվի կողմից Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման չեղարկմանը

Նոյեմբեր 17,2023 09:55

«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությունը հարց է, ուղղել ԱՄՆ Պետդեպարտամենտին այն մասին թե հաշվի առնելով արևմտյան որևէ հարթակում հանդիպում ունենալու Ադրբեջանի դժկամությունը, ո՞րն է Միացյալ Նահանգները համարում Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հաջորդ քայլը: Հարցմանն ի պատասխան Պետդեպարտամենտը ընդգծել է, երկու երկրների միջև ուղիղ բանակցությունների կարևորությունը:

«Միացյալ Նահանգները շարունակում է ներգրավել երկու երկրների ղեկավարությանը արժանապատիվ և տեւական խաղաղության հասնելու համար, որտեղ բոլորի իրավունքները հարգված են: Կարծում ենք՝ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ուղիղ ձևով քննարկեն և լուծեն հարցերը»,- ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ-Բրայենի հայտարարություններին՝ դրանք անվանելով «կողմնակալ, անարդյունավետ, անհիմն և անընդունելի»: Որից, հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հրաժարվում են Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից։

«Կարևոր է նշել, որ այս պայմաններում մենք հնարավոր չենք համարում 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը»,- նշված է հայտարարությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930