Նոյեմբերի 15-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը այցելել է ԻՌՆԱ լրատվական գործակալության կենտրոնակայան, որտեղ կատարել է շրջայց գործակալության տարբեր բաժանմունքներում և հանդիպում ունեցել ԻՌՆԱ-ի գլխավոր տնօրեն Ալի Նադերիի հետ։
Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանատունը։
«Դեսպան Արսեն Ավագյանը նշել է, որ Հայաստանը և Իրանը ունեն հազարամյա ընդհանուր պատմություն, մշակութային և պատմական համատեղ ժառանգություն, և այս ամենը երկու երկրների հանրության լայն շրջանակներին հասանելի դարձնելու համար լրատվամիջոցների դերակատարումը կարևոր է։
ՀՀ դեսպանը նշել է նաև, որ Արմենպրես և ԻՌՆԱ լրատվական գործակալությունների միջև 2017թ․ ստորագրված Փոխըմբռնման հուշագիրը լավ հիմք կարող է լինել համագործակցության համար։
Կարդացեք նաև
Ալի Նադերին ներկայացրել է ԻՌՆԱ-ի գործունեության հիմնական ուղղությունները և գործակալության հարուստ պատմությունը։
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների մշակույթի, պատմության և զբոսաշրջային հնարավորությունների լուսաբանման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման մասին»,- նշված է դեսպանության հաղորդագրությունում։