Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանին տուշոնկի գող եք սարքել, չեք էլ ուշադրություն դարձրել ամենակարեւոր վկային, որ շեշտում է, չեմ տեսել, որ Մանվելը տուշոնկով կենդանի կերակրի

Նոյեմբեր 16,2023 23:03

Վկաների ցուցմունքներին տրվել են սխալ գնահատականներ, ամբողջ քրեական գործն ուսումնասիրելով՝ եզրահանգում ես, որ կատարվել է շատ անփույթ ու պատվերով աշխատանք՝ վարկաբեկել ու ցեխ շպրտել Արցախի հերոսի բարոյական կերպարին ու ոչնչացնել հերոսի անունը: Այսօր դատարանում հայտարարեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը:

Հիշեցնենք, որ Նազիկ Ամիրյանի գործով դատաքննությունը մտել է դատական վիճաբանությունների փուլ:  Դատարանն այսօր լսեց Նազիկ Ամիրյանի ճառը:

Մեղադրող դատախազը նկատեց, որ Ամիրյանը վերլուծեց ապացույցներն իր սուբյեկտիվ ներկայացմամբ: Նա հիշեցրեց, որ մեղադրական ճառում, ինքը ներկայացրել է մանրամասն բոլոր այն ապացույցները, որոնք իր համոզմամբ, հաստատում են մեղադրանքը:

«Եվս մեկ անգամ ապացույցների վերլուծությանն անդրադառնալու անհրաժեշտություն չեմ տեսնում»,- ասաց դատախազը:

Անդրադառնալով Ամիրյանի մատնանշած անձանց, որոնք պետք է հարցաքննվեին, բայց չեն հարցաքննվել՝ դատախազը նկատեց, որ պաշտպանական կողմը նախաքննության փուլում վարույթ իրականացնող մարմնին այդ անձանց հարցաքննելու հիմնավոր միջնորդություններ չի ներկայացրել, իսկ դատաքննության ընթացքում դատարանը բավարարել է պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները այն վկաների հարցաքննությունների մասով, որոնք ըստ պաշտպանական կողմի, կարող էին գործի ելքի համար էական նշանակության տեղեկություններ տալ:Դատախազի համոզմամբ, տեղի է ունեցել բազմակողմանի նախաքննություն:

Ամիրյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանն էլ քննության թերությունները մեկ առ մեկ թվարկելով՝ հատկապես շեշտեց գործով անցնող վկա Արմեն Հակոբյանի ասածները. «Շեշտում է, չեմ տեսել, որ Մանվել Գրիգորյանը տուշոնկով կենդանի կերակրի, երկու անգամ տեսել եմ ձկան կոնսերվա է եղել, չեք էլ անդրադարձել, տուշոնկի գող եք սարքել, չեք էլ ուշադրություն դարձրել ամենակարեւոր վկային, որ տուշոնկի անուն չի տալիս»:

Ըստ նրա, գործով անցնող վկաների ցուցմունքները մեկը մեկին հակադրվող են, բայց գործը քննող քննիչի մտքով էլ չի անցել բերի գոնե մի անգամ առերեսման: Նա նաեւ նկատեց, որ ով 2018 թվականին գործադուլների չի մասնակցել ու չի համագործակցել` այս գործի շրջանակներում վարույթ իրականացնող մարմինը որպես վկա չի հարցաքննել:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930