Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանի կինն ակնարկեց, որ ամուսնու նկատմամբ յուրացումների շոուն կազմակերպվել էր 2020 թվականի պատերազմի պարտությունն ապահովելու համար

Նոյեմբեր 16,2023 20:00

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Հայաստանի Նետաձգության ազգային ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։ Դատաքննությունը մտել է դատական վիճաբանությունների փուլ: Դատարանն այսօր լսեց Նազիկ Ամիրյանի ճառը:

Նազիկ Ամիրյանը նկատեց, որ չի հարցաքննվել այս գործով եռասերունդ ռազմաուսումնական ճամբարի պետ Նարեկ Գասպարյանը, իսկ եթե հարցաքննվեր, ապա նա կարող էր յուրացված շտապ օգնության մեքենաների՝ երկու տարի ճամբարում շահագործվելու փաստը ներկայացներ, ինչպես նաեւ ՊՆ-ից ստացված սննդամթերքի ծախսերի օրական տվյալները, ՊՆ-ից ստացված գույքի գտնվելու վայրը, սպասքի, խոհանոցային գույքի տեղադրման վայրերը:

Քրեական գործով հիմնավորված է, որ ավտոկայանատեղիում հայտնաբերված մեքենայի մեջի պահածոները տարվել են ԵԿՄ պահեստից: Նազիկ Ամիրյանի խոսքով՝ ինչ կարիք կար ԵԿՄ պահեստում եղած գույքը ինչ-որ մեկից թաքցնել, եթե այն ձեւակերպված էր ու գտնվում էր պահեստում. «Դա ապացուցում է այն հանգամանքը, որ դա յուրացում չի կարող լինել: Այդ ապրանքը պետք է տեղափոխվեր Ծովինարի եռասերունդ ռազմաուսումնական ճամբար, այն հանգամանքը, որ ճամբարի պահեստում մթերք է եղել,այդ թվում նաեւ պահածո, այն նախատեսված էր ճամբարում եղած երեխաների ուտելիքի չափաբաժնի համալրումն ապահովելու համար:

Միտումնավոր ճշմարտությունը թաքցնելու համար մեղադրական կողմը չի դատակոչել այս փաստով գլխավոր վկա Վաչիկ Հովսեփյանին, որի տված ցուցմունքի եւ իմ տված ցուցմունքի տարբերությունը նույն փաստի վերաբերյալ տարբերվում էր միայն Ծովինարի ճամբար բառով: Եթե խորացված քննություն լիներ, այդ հանգամանքը կպարզվեր: Եթե նախաքննական մարմինը ԵԿՄ-ի Արշակունյաց հասցեի պահեստներին հարցադրումներ աներ,թե ինչպես են մուտքագրվում ապրանքները, այն համեմատեր փաստաթղթերի հետ ու համադրեր Էջմիածնում հայտնաբերված սննդի եւ ճամբարում հայտնաբերված սննդի հետ ու հարցադրում արվեր, թե որտեղ են գտնվում պահեստ մուտքագրված ապրանքները, ապա հարցաքննվող վկաները , որոնք նյութական գծով պատասխանատուներ էին, փաստելու էին այդ երկու պահեստների առկայությունը կամ ընդունելու էին, որ իրենց կողմից կատարվել է յուրացում:

Չհարցաքննելով այդ երկու վկաներին՝ մեղադրանքի կողմը հնարավորություն է ստեղծել Մանվել Գրիգորյանին եւ Նազիկ Ամիրյանին մեղադրելու յուրացման մեջ: Այս պարագայում գալիս եմ այն հետեւության, որ այս քրեական գործը սկզբից մինչեւ վերջ քաղաքական հետապնդում է Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի նկատմամբ:

Արցախյան առաջին պատերազմի եւ 2016 թվականին ԵԿՄ-ն՝ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, հաղթեց ազերիներին: Երեւի թե դա ներկայիս իշխանություններին դուր չեկավ: 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ ԵԿՄ-ն չկանգնեց թշնամու առաջ, քանի որ գլխատված էր ու չուներ հրամանատար, չուներ հզորություն: Ահա թե ինչի համար էր կազմակերպված 2018 թվականի հունիսի 16-ի շոուն»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930